Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռական փոքրամասնությունների պաշտպանության հարցը՝ ԵԽԽՎ-ում

Հունիս 27,2013 20:20

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի այսօրվա լիագումար նիստի ընթացքում քննարկվեց սեռական կողմնորոշման հիման վրա սեռական խտրականության դեմ պայքարին եւ գենդերային ինքնությանը վերաբերող հարցեր:

Զեկույցով հանդես եկավ նորվեգացի պատվիրակ Հեկոն Հուգլին, ով իր զեկույցում առաջարկում էր խորացնել պայքարը ԵԽ անդամ երկրներում հանուն սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության:

Եվրոպացի պատվիրակների կարծիքներն այս հարցում  չէին համընկնում: Շվեդ պատվիրակներից մեկը հանդես եկավ ի պաշտպանություն նույնասեռ ամուսնությունների, հոմոսեքսուալիզմի՝ հաշվի առնելով, որ ԵԽ անդամ երկրները պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին:

Ռուս պատվիրակներից մեկն էլ, հակադրվելով այն կարծիքին, թե սեռական կողմնորոշման մասին պետք է խոսել դպրոցից սկսած, նշեց. «Թողեք երեխաներն ուրախ ու անհոգ մանկություն ունենան»: Ոչ բոլոր պատվիրակներն էին, որ համամիտ էին, թե հոմոսեքսուալությունը մեղք է: Շվեդ պատվիրակն էլ կարեւորեց կրթության դերը գենդերային ինքնության եւ հավասարության հարցում:

Նորվեգացի պատվիրակ Կարին Վոլդսեթը նշեց.  «Սեռական փոքրամասնությունների իրավունքները նույնն են, ինչ համընդհանուր մարդկային իրավունքները: Բոլոր մարդիկ անկախ իրենց սեռական կողմնորոշման ազատ են եւ ունեն այն իրավունքները, ինչ այլք, եւ հույս ունեմ, որ ԵԽ անդամ երկրներն այս առումով կբարելավեն օրենսդրությունը:

Ֆրանսիացի պատվիրակ Մարիոն Բլոնդինն էլ նշեց, թե հասարակության անհանդուրժողականությունը այս խմբին պատկանող անձանց նկատմամբ հաճախ ունենում է ողբերգական ավարտ:

Ընդհանուր առմամբ ԵԽԽՎ պատվիրակները դրական էին արտահայտվում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում:

 

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Զզվելի թեմա է, չեմ ուզում մեկնաբանել, բայց պետք է նշել,՝ թե ինչու նույն համառությամբ չեն պայքարում մանկապիղծների պատիժը խստացնելու համար, ինչ ջանասիրությամբ, որ աջակցում են իրենց նմաններին, ավելի ազատ այլանդակությունների: Որևհետև մանկապղծության տարածումը,
    կարճ ժամանակում ընդլայնում է նրանց շարքերը: Այն շատ նման է նաև այլասեռների համախոհ
    գործունեությանը, որի արդյունքում,՝ գողացվում ու կողոպտվում են երկրները, հենց իրենց երկիրը զավթած իշխանությունների կողմից և երաշխավորվում, այս կամ այլ տանիքներով, ովքեր էլ աչք են
    փակում,՝ ընտրությունները խեղկատակության վերածելու, տասը ամնեղ մարդկանց դնդակահարելու,
    և ցանկացած հրեշագործությունները խոստովանելու պահին: Ահա և քեզ Եվրոպական արժեքներ:

    • Մարդ says:

      Բոլոր փոքրամասնությունները բոլոր իրավունքները ունեն՝
      բայց այ բնության նորմերով, առաջնորդվող բնական էակները՝ երկրագնդի բնակչության մեծամասնությունը, իրավունք չունի պահանջել որ չթույլատրեն և չցուցադրնլ մասսայական մեդիայի միջոցներով իր զավակների և թոռների դաստիարակությունը խաթարող միասեռականների և մարմնավաճառների «շքերթները»:

      Մարդու ազատությունը և իրավունքները պետք է հակակշռված լինեն պարտականություններով:

      Որևե մեկին, օրինակ համասեռամոլին կամ պոռնիկին, չպետք է թույլատրվի մասսայական պրոպագանդայի մեդիայի միջոցներով «շքերթներ» ցուցադրելու կամ իրենց ստացած հսկայական եկամուտներով գայթակղելով այլոց՝ հասարակությանը և հատկապես աճող սերինդին քարոզել իրենց ապրելակերպը:

      Ողջ աշխարհում շքերթ բառը ասոցացվում է ձեռքբերումների ցուցադրման հետ՝ թույլ տվեք հարցնել՝ ո՞րն է համսեռամոլների ձեռբերումը: Չպետք է խաթարել երեխայի իրավունքները համասեռամոլ «ընտանիքին» թույլատրելով որդեգրել նրան: Քանի որ այդ «ընտանիքի» ցուցադրած օրինակը երեխային հաստատապես 99 տոկոս հավանականությամբ, կդարձնի համասեռամոլ և հնարավոր է նաև իր «ծնողների» կենակից: Պարզ է որ այդ նույն երեխան նորմալ ընտանիքում դաստիարակվելու դեպքում նույն 99 տոկոսի հավանականությամբ համասեռամոլ չէր դառանա:

      Չի կարելի ոչ հանրային կամ այլ հեռուստատեսությամբ, ոչ էլ որևե այլ մասսայական մեդիայով պրոպագանդել անընդհատ ցուցադրել «էլիտար» «մտավորական» կամ էլ պոռնիկ կանանց, որոնք հագնելով մեկ թաշկինակի չափ կտորից կարված «շրջազգեստ» բարեգործություն են անում՝ հայ տղամարդկանց ցուցադրելով իրենց մարմնի այն բոլոր մասերը՝ որ ՀԱՅ կինը միայն գիշերով, մթան քողի տակ, միմիային իր ամուսնուն է հպանցիկ ցույց տալիս: Նմանատիպ «Միտա որականները» դրանով հասարակության մեջ թյուր կարծիք են սերմնավորում «ժամանակակից էլիտար» հայի կեցվածքի մասին և խաթարում են իմ իրավունքը իմ երեխաներին դաստիարակելու գործում: Ես/Մենք չենք կարող անընդհատ տունը մնալ և մեր երեխաներին արգելել դիտել այդ «միտավորականների» մասնակցությամբ վարվող հակադաստիարակչական հեռուստահաղորդումները:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930