Դիլիջանում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ում Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանն առաջին հաղթանակը տարավ:
Այսօր՝ 10-րդ տուրում, Էլինան սպիտակներով 43-րդ քայլում առավելության հասավ Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոտենաշվիլու նկատմամբ եւ մրցաշարային աղյուսակում 4,0 միավորով շրջանցեց նրան՝ տեղափոխվելով նախավերջին հորիզոնական:
Վաղը եզրափակիչ տուրում Դանիելյանը սեւերով խաղալու է երկրորդ հորիզոնականում ընթացող սլովենուհի Աննա Մուզիչուկի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ