Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության փոխնախարար. «Աշխատում ենք փոխհատուցման մեխանիզմը ներդնելու վրա»

Հունիս 27,2013 19:15

Այսօր «Խոշտանգումներից զերծ մնալու եւ վերականգնման իրավունք» համաժողովի ժամանակ «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը համաժողովին ներկա արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվեց՝ եթե զինվորը երկու տարի շարունակ անազատության մեջ է եղել՝ պարբերաբար ենթարկվելով խոշտանգումների, եւ երկու տարի անց դատարանը արդարացման վճիռ է կայացրել, մի՞թե նա չպետք է փոխհատուցում ստանա՝ անազատության մեջ անցկացրած տարիների եւ խոշտանգումների համար:

Արդարադատության նախարարն, ընդունելով, որ փոխհատուցման խնդիրը լուրջ է, եւ այն հարցն է, որ անպայման լուծում է պահանջում, ասաց, որ կառավարությունը ծրագիր ունի՝ ներդնել փոխհատուցումների  համակարգ. «Մենք աշխատում ենք դրա վրա՝ ոչ նյութական վնասների համար դրամական փոխհատուցում ներդնելու նուրբ, բազմապրոֆիլային եւ գրագետ կազմված համակարգ է պետք: Մեխանիզմներ են պետք մշակել, շատ համապարփակ հարց է, եւ խնդիրները բազմաթիվ են՝ ֆինանսականից սկսած մինչեւ կազմակերպչական, քանի որ դա ստրատեգիական խնդիր է մեզ համար»:

Նա տեղեկացրեց նաեւ, որ պիտի աշխատեն նաեւ այնպես անել, որ մեր գործերը լսվեն եւ լուծվեն տեղում՝ առանց Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասնելու, քանի որ ՄԻԵԴ-ում հիմա հարյուր հազարից ավելի գործեր կան կուտակված. «Դա ձեռնտու կլինի նաեւ դիմողներին, քանի որ մի քանի տարի սպասում են, մինչեւ ՄԻԵԴ-ը վճիռ կայացնի: Ճիշտ է, մեր պարագայում փոխհատուցումը էականորեն փոքր կլինի, քան ՄԻԵԴ-ի վճռի դեպքում, սակայն այդքան երկար չի սպասի»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930