Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ցանկալի է մսեղեն քիչ օգտագործել». Սննդաբանը ամառային սննդի մասին

Հունիս 27,2013 17:50

 

«Ամռանը չոր, շոգ եղանակ է, մարդիկ առհասարակ ուտելու ախորժակ չեն ունենում, ուստի պետք է սնվել թեթև, բայց ժամանակին, մսեղեն էլ ցանկալի է քիչ օգտագործել», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՆ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը: Սննդաբանի խոսքով, այս եղանակին պետք է սննդակարգում ավելացնել ջրի քանակությունը: Առողջ մարդն օրական պետք է խմի 2.5-3 լիտր ջուր, իսկ սրտանոթային, երիկամային խնդիրներ ունեցողները` մինչև 1լիտր. «Պետք չէ սպասել մինչև ծարավելը: Առողջ մարդը երբեք ծարավի զգացողություն չի ունենում, այլ օրվա մեջ անընդհատ ջուր է խմում», – նշեց նա:

Զովացուցիչ ըմպելիքների ազդեցության մասին խոսելիս սննդաբանն ասաց, որ դրանք գունավորված են տարբեր նյութերով և օրգանիզմում ջրի ֆունկցիա չեն կատարում։ Ջրի քանակը պետք է մեծացնել այն դեպքում, երբ մարդն անընդհատ ֆիզիկական աշխատանք է կատարում:

Անդրադառնալով ինֆեկցիոն թունավորումներին՝ Վարդանուշ Պետրոսյանն ասաց. «Ինֆեկցիա առաջանում է լավ չլվացած մրգերի, հատապտուղների արդյունքում: Եթե կա լուծ և ջերմություն,  խորհուրդ է տրվում դիմել բժշկի»:

Վերջում սննդաբանը թվարկեց, թե էլ ինչն է պետք սննդակարգում բացառել. «Պետք է խուսափել սուպերմարկետների աղցաններից, հատկապես որոնք պարունակում են ձու, միս… սովորաբար երբ աղցանը չի վաճառվում այն չեն թափում, այլ հաջորդ օրը վրայից ավելացնում են նոր չափաբաժին ու վաճառում որպես թարմ աղցան, – ասաց նա և շարունակեց, – խուսափել պետք է նաև լցնովի պաղպաղակներից, հարկավոր է գնել միայն վստահելի ապրանքանիշի պաղպաղակը»:

Տիգրանուհի Թասլակյան

Լուսանկարը՝ PanArmenian Photo-ի

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930