Hetq.am. Աշոտ Սուքիասյանն իր ընտանիքին պատկանող «Ձորագյուղ» ա/կ-ի հանձնարարականներով «Ամերիաբանկից» ստացված վարկային գումարից 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է Կիպրոսի մի քանի օֆշորային ընկերությունների՝ «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ում ունեցած հաշվեհամարներին.
- «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին՝ 7 մլն 20 հազար 450 դոլար,
- «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար,
- «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:
Ովքե՞ր են այս ընկերությունների բաժնետերերը: Սրանց մեջ առանցքային դերակատարում ունի «A.B.S. GLOBAL LIMITED»-ը, որին ամենամեծ գումարն է փոխանցվել: Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրի պաշտոնական կայքի տվյալներով՝ «A.B.S. GLOBAL LIMITED» ընկերության բաժնետերերը չորս այլ ընկերություններ են:
Դրանք են՝
- «A.K. HOLDINGS LIMITED» – 1000 բաժնետոմս
- «BCB HOLDINGS LIMITED» – 1000 բաժնետոմս
- «STR EMERALD LIMITED» – 1400 բաժնետոմս
- «WLISPERA HOLDINGS LIMITED» – 6600 բաժնետոմս
A.B.S. GLOBAL LIMITED ընկերության բաժնետեր ընկերությունները
Այստեղից երևում է, որ «A.B.S. GLOBAL LIMITED»-ի 66 տոկոս բաժնետերը «WLISPERA HOLDINGS LIMITED»-ն է: Ըստ Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքի՝ «WLISPERA HOLDINGS LIMITED»-ի բաժնետերերն են Աշոտ Սուքիասյանը, Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը:
A.B.S. GLOBAL LIMITED ընկերության բաժնետեր ընկերությունների բաժնետերերը
Էդիկ Բաղդասարյան
Քրիստինե Աղալարյան
Արարատ Դավթյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Եթե էս ձուկը փոքր լիներ կուտեին էլ — կմարսեին էլ բայց ,,,,
Խեղճ Վարչապետ ,,, էս բռնածդ ձուկը ինքնե էլ էր ուտելու բան ման գալիս ,,,,