Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիրիահայ համայնքի հարցը բարձրացվել է ԱՄՆ-ի Կոնգրեսում

Հունիս 27,2013 17:31

«Ամերիկայի Ձայն». Լսումներն արտացոլում են Սիրիայի կրոնական փոքրամասնությունների վիճակով ԱՄՆ-ում աճող մտահոգությունը

«ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ենթահանձնաժողովում անցկացված լսումներին մասնակցած փորձագետները, փորձագետների խմբի նախագահ, Նյու Ջերսի նահանգի հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթի գլխավորությամբ, բարձրաձայնել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի աճող մտահոգությունը Սիրիայում հայերի, այլ քրիստոնյաների և կրոնական բոլոր փոքրամասնությունների բարեկեցությամբ»:

Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից տարածված հաղորդագրության մեջ, որի համաձայն «Սիրիայի կրոնական փոքրամասնություններ. երկու կրակի արանքում» խորագրով լսումների ընթացքում հանդես են եկել մարդու իրավունքների և կրոնական ազատությունների ոլորտի մի շարք մասնագետներ:

Լսումների ընթացքում հատուկ ուշադրության է առաջացել Սիրիայի հայազգի բնակչության և կրոնական բոլոր փոքրամասնությունների կացությունը: Նախագահ Սմիթը, անդրադարձ կատարելով 1996 թվականին իր նախագահությամբ անցկացված Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ լսմանը, դիմել է ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի ժողովրդավարության, մարդու իրավունքներ և աշխատանքի գծով օգնական Թոմաս Մելիային՝ հարցնելով, թե հստակ ինչպիսի քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Սիրիայից փախուստի դիմած հայազգի փախստականներին օգնություն տրամադրելու հարցում:

Պատասխանելով այս հարցին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալի օգնական Մելիան ասել է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները կապի մեջ են հայ կրոնական և համայնքային առաջնորդների հետ՝ հավելելով, որ առավել մանրամասն տեղեկություններ ենթահանձնաժողովին կներկայացվեն գրավոր տեսքով:

«Հադսոն Ինստիտուտ»-ի Կրոնական ազատության կենտրոնի տնօրեն Նինա Շիան լսումների ընթացքում ներկայացրել է քրիստոնյաների, ներառյալ սիրիահայերի, թիրախավորման հստակ օրինակներ: Նա նշել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից Սիրիայի վերաբերյալ հարցման համաձայն, Սիրիայի քրիստոնյա հինավուրց համայնքը դեմ առ դեմ է կանգնել «արտաքին վտանգի հետ», որից նրան ոչ ոք չի պաշտպանում՝ ի տարբերություն ալևիներին, շիաներին և սունիներին:

Միացյալ Նահանգներում գործող «Քրսիտոնեական միջազգային միասնություն» կազմակերպության գործադիր տնօրեն Ջոն Էյբները զուգահեռներ է անցկացրել Սիրիայում շարունակվող ճգնաժամի և Օսմանյան կայսրությունում անցյալ դարասկզբին ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու փորձերի միջև:

«Հնարավոր չէ հետադարձ հայացք չգցել Օսմանյան կայսրության վրա, որտեղ 1908 թվականին տեղի էր ունեցել մեծ հեղափոխություն, որը կարելի է «Օսմանյան գարուն» անցանել, երբ կրոնական բոլոր համայնքներն ու ազգային փոքրամասնությունները փողոցներում մեծ ոգևորությամբ տոնում էին ազատությունը, իսկ արդեն մեկ տասնամյակ անց Անատոլիայում իրականցվել էր ցեղասպանություն, որը հիմնովին ոչնչացրել էր այնտեղ բնակվող կրոնական փոքրամասնությունները: Դա կարող է տեղի ունենալ: Դա կարող է տեղի ունենալ այսօր, այս տարվա ընթացքում: Դա կարող է տեղի ունենալ գալիք տարի, և Միացյալ Նահանգները ցեղասպանությունը կանխելու միջազգային պարտավորություն ունեն», – ԱՄՆ-ի Կոնգրեսում Սիրիայի կրոնական փոքրամասնություններին նվիրված լսումների ժամանակ ասել է Ջոն Էյբները:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930