Լրահոս
Օրվա լրահոսը

«Հյուսիս-հարավ» ծրագրում թերությունները վերացվում են

Հունիս 27,2013 17:19

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 27-ին  ընդունեց «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերության ներկայացուցիչներին՝ Եվրոպայի և Աֆրիկայի վարչության գործառնությունների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ջայն Նիելսոնի գլխավորությամբ:

Ֆրանսիական «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերությունն իրականացնում է  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդումային ծրագրի ճարտարագիտական և տեխնիկական վերահսկողությունը:

Հանդիպման ընթացքում  Նիկոլաս Ջայն Նիելսոնը նախարարին տեղեկացրեց, որ իրականացվում է բացթողումները շտկելու  գործողությունների հստակ ծրագիր .   խնդիրներին ավելի արագ արձագանքելու համար ստեղծվել  է թեժ գիծ, բացի այդ՝ կապալառուն 30 տոկոսով ավելացրել է աշխատակազմն ու սարքավորումների քանակը,  ինչի արդյունքում  ներկայումս լուրջ տեխնիկական խնդիրներ չեն արձանագրվել։

Նիկոլաս Ջայն Նիելսոնի  հավաստմամբ՝ ծրագրի շրջանակներում բարելավումները շարունակվում են, ինչը կնպաստի «Հյուսիս-հարավ» ճանապարհի բարձր որակով կառուցմանը:

Նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ արդեն տեղյակ է «Սաֆեժ»-ի կողմից կատարած դրական քայլերին, և համաձայն է, որ բարեփոխումներն ակնհայտ են:

«Մեր խնդիրն այն չէ, որ թերագնահատենք ձեզ: Մեզ համար կարևոր է,  որ  կառուցվող ճանապարհն իր որակով 100 տոկոսանոց լինի: Կատարված աշխատանքային փոփոխությունները մեզ համար ընդունելի են, խնդիրները հիմնականում կարգավորվել  են: Լավ կլինի, որ ձեր ուշադրությունը կրկնապատկվի և աշխատանքները շարունակվեն նույն տեմպով»,-ընդգծեց նախարարը:

Նախարարը շեշտեց, որ եղել են  այնպիսի  բացթողումներ, որոնք չպետք է լինեին ընդհանրապես, և որպեսզի կատարված աշխատանքներն այսուհետ լինեն ավելի արդյունավետ, կազմակերպությունը պետք է համագործակցի  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ-ի հետ:

Նիկոլաս Ջայն Նիելսոնը հավաստիացրեց նախարարին, որ ԾԻԳ-ի հետ աշխատում են որպես մեկ թիմ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930