Լրահոս
Օրվա լրահոսը

Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրների թիվը հասավ 100-ի

Հունիս 27,2013 17:03

«Ազատություն» ռադիոկայանԵգիպտոսը դարձել է Կոսովոյի անկախությունը ճանաչած 100-րդ պետությունը: Թուրքական Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` երեկ այդ մասին հայտարարել են Կոսովոյի կառավարության պաշտոնյաները:
Երեք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Կոսովոյի արտգործնախարար Էնվեր Հոջայը, Twitter-ում գրել են, որ պաշտոնական Կահիրեն ճանաչել է իրենց անկախությունը: «Աշխարհի հնագույն պետությունը` Եգիպտոսը այժմ ճանաչել է Եվրոպայի նորագույն պետությունը` Կոսովոն», – գրել է Հոջայը:

Եգիպտոսի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված արաբերեն հաղորդագրության համաձայն` նախարարության խոսնակը հայտնել է, որ պաշտոնական Կահիրեն որոշել է ճանաչել Կոսովոն որպես անկախ եւ ինքնիշխան պետություն, փոխանցում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բալկանյան ծառայությունը:

2008 թվականին իրեն Սերբիայից անկախ հռչակած Կոսովոն որպես պետություն ճանաչող երկրների թվում են Միացյալ Նահանգները եւ Եվրամիության անդամ 27 պետություններից 22-ը:

Արման Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930