Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության փոխնախարարի պատասխանը՝ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանին

Հունիս 27,2013 16:47

Արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը հերքում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի ասածները, թե ամենայն հավանականությամբ, ընդդեմ ճարտարապետ Լեւոն Իգիթյանի` իր հայցը դատարանը մերժել է` գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի զարմիկ, արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանի միջամտությամբ:

«Այդպիսի բան գոյություն չունի, ինձ համար զարմանալի է ու վիրավորական, որ այդպիսի ենթադրություն է արվում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փոխնախարարը:

Պարոն Մելիքյանը Ս. Պետրոսյանի հայցին ծանոթ է, բայց չցանկացավ մեկնաբանել. «Եթե մեկնաբանություն տամ, կլինի ամենադասական առումով միջամտություն… ի՞նչ իրավունք ունեմ դատարանի վերաբերյալ դիրքորոշում հայտնել: Իհարկե, իմ մոտեցումը ձեւավորել եմ, ինքս խոսքի ազատության ջատագով եմ եւ անգամ եթե վիրավորական շատ ավելի խիստ արտահայտություններ հնչեին, ես դատի չէի տա հնչեցրած անձին, որովհետեւ հասկանում եմ, որ պետական պաշտոնյա եմ , պետք է լինեմ շատ ավելի հանդուրժող` քննադատության, այդ թվում նաեւ՝ վիրավորանքի նկատմամբ»:

Մեր հարցին, թե դատարանի նկատմամբ վստահությո՞ւնն է պակասել քաղաքացիների մեջ, թե՞ դատարանի վրա «վերեւից» ճնշումներն են շատացել , որ դատարան դիմած քաղաքացիները դատավճիռներից սովորաբար դժգոհ են մնում, փոխնախարարն ասաց. «Մենք երկար ժամանակ խորհրդային համակարգի մեջ ենք եղել եւ այդ ավանդույթներից ձերբազատվելը բավականին բարդ են: Այդ բացասական ավանդույթը մեկ օրում ավարտվելու բան չէ: Ես վստահ եմ, որ մեր դատական համակարգը իդեալական աշխատի, ապա նման պնդումներ միշտ կլինեն այնքան ժամանակ , քանի դեռ հասարակությունը իր մեջ կձեւավորի վստահությունը դատական համակարգի նկատմամբ: Համենայնդեպս, նման մեկնաբանությունները դատական իշխանության հեղինակության հետ են կապված, որովհետեւ դատական իշխանությունը պետք է այնքան համոզիչ լինի, որ քաղաքացիները չկասկածեն, որ միջամտություն է լինում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930