Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը` «Varna Open»-ի հաղթող

Հունիս 27,2013 16:43

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն այսօր «Varna Open» 7-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ` 9-րդ տուրում, սպիտակներով միավորը բաժանեց բուլղարացի գրոսմայստեր Եվգենի Ժանեւի հետ եւ նվաճեց հաղթողի կոչումը, տեղեկանում ենք «e3e5» շախմատային կայքից:

Մխիթարյանը նախավերջին տուրից հետո մեկ միավորի առավելություն ուներ, որը պայքարի ավարտին պահպանեց 2-10-րդ տեղերում դասավորված մրցակիցների նկատմամբ:

Մրցաշարին մասնակցող հայ երկրորդ շախմատիստը` Բուլղարիան ներկայացնող միջազգային վարպետ Վալենտին Փանբուկչյանը, 5,0 միավորով 89 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 30-րդ հորիզոնականում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930