Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելը» մտադիր է IP-TV ներդնել (Տեսանյութ)

Հունիս 27,2013 16:30

«ԱրմենՏելի» նորանշանակ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն արդեն 7 օր է, ինչ ստանձնել է այդ պաշտոնը, եւ առաջինն ինչ մտածել է՝ թե ինչո՞ւ «ԱրմենՏելը» IP-TV ծառայություն չի մատուցում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Պյատախինն ասաց, որ մտադիր են IP-TV ծառայություն մատուցել, սակայն, թե երբ կլինի՝ չասաց: «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենի խոսքերով`«Մեզ համար խնդիր կա ներդնել այդ ծրագիրն այնքան արագ, որքան կարող ենք, միայն նրա համար, որ մեր սպառողներն են ուզում այդ ծառայությունը եւ անպայման բարձր որակով: Վատ է, որ մինչեւ հիմա չենք արել, բայց լավ է, որ մենք ուզում ենք արագ անել: Հիմա չեմ կարող ժամկետ ասել, եթե անգամ սպանեք էլ, չեմ կարող ասել, որոշակի խնդիրներ կան` տեխնիկական, եւ համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելու»:

Լրագրողներից մեկի հարցրեց, որ մամուլում հրապարակումներ են եղել, որ ՊԵԿ-ի ղեկավարի եղբայր Սամվել Խաչատրյանին «ԱրմենՏելում» ավելի բարձր պաշտոն տալուն դեմ էր ընկերության նախկին տնօրեն Իգոր Կլիմկոն, քանի որ Խաչատրյանն ընկերությունում պատասխանատու է ստորգետնյա ինտերնետի համար եւ վտանգ կար, որ ՊԵԿ-ի ղեկավարին պատկանող «Յուքոմին» կարող էր անցնել այդ ենթակառուցվածքները: Այս առնչությամբ, ընկերության գլխավոր տնօրենն ասաց, որ Սամվել Խաչատրյանը երկար տարիներ է այդ ոլորտում աշխատում, եւ բավականին մեծ փորձ ունի, իսկ «ԱրմենՏելի» ղեկավարությունն առաջնորդվում է իր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմով: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների`«Յուքոմին» անցնելուն, ապա պարոն Պյատախինն ասաց, որ դա օրենքով պարզապես հնարավոր չէ:

Մյուս հարցին էլ, որ «ԱրմենՏելի» նախկին տնօրենի օրոք 30 միլիոն դոլարի կորուստներ են եղել, պարոն Պյատախինն այդ թիվը նույնիսկ հրեշային համարեց:

Պատասխանի մանրամասները` տեսանյութում

«ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը նաեւ վստահեցրեց, որ կատարելագործելու, ընդլայնելու եւ բարելավելու են «Մոբայլ ինտերնետ»` բջջային հեռախոսային ինտերնետը, եւ առհասարակ ավելի ագրեսիվ մարկետինգային քաղաքականություն կվարի` սպառողներին նորարարություններ մատուցելու ուղղությամբ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930