Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիացի պատվիրակ. «Այսպիսի Թուրքիան չի կարող մուտք գործել ԵՄ»

Հունիս 27,2013 16:25

Այսօր ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում քննարկվեց «Զանգվածային բողոքի ցույցերը և հավաքների, մամուլի ու խոսքի ազատության մարտահրավերները» զեկույցը, որը ներկայացրեց իսպանացի պատվիրակ Արկադիո Դիազ Թեջերան:

Զեկույցի քննարկման ժամանակ առավել ակտիվ էին թուրք պատվիրակները: Նրանցից մեկը ԵԽԽՎ ամբիոնից դատապարտեց այն, որ Թուրքիայում ցուցարարները խոչընդոտում են ոստիկանության աշխատանքին, հարձակվում պետական կառավարական մարմինների շինությունների վրա և այլն:

Թուրք պատվիրակների ելույթները հիմնականում պարունակում էին այն հիմնական գիծը, թե Թուրքիան պատկանում է Արևմուտքին և Թուրքիան ավելի լայն եվրաինտեգրում, ավելի մեծ աջակցություն է պահանջում ԵԽ-ի կողմից:

Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովն էլ նշեց, թե ժողովրդավար պետություն՝ չի նշանակում պետություն, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է անել այն, ինչ ուզում է:

Դանիացի պատվիրակ Լոն Լոկլինդը մտահոգություն հայտնեց Թուրքիայում գոյություն ունեցող ժողովրդավարության մակարդակի մասին ու առաջարկեց, որ Թուրքիայի կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, քանի որ այսպիսի Թուրքիան չի կարող մուտք գործել ԵՄ:

Լիագումար նիստի ընթացքում քննարկվեցին նաև համացանցային տեղեկատվության ոլորտում պետության խոչընդոտման հարցերը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930