Թեեւ զորատեսակների կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված զինատեսակների ցուցադրությունը եւ ցուցադրական թռիչքները կազմակերպվում են ամեն տարի, սակայն դրանք նաեւ Ադրբեջանին ինչ- որ բան ապացուցելու նպատակ են հետապնդում։
«Մենք մեր խղճին դեմ չգնանք, նաեւ մենք մեզ ապացուցելու խնդիր էլ ունենք։ Սպառազինությունների մրցավազքը նաեւ ամենատարբեր ոլորտներում է ընթանում, ինֆորմացիոն դաշտում, նաեւ հոգեբանական ներազդման այդ բաղադրիչը կա, մենք սպառազինվում ենք։ Մենք այդ առումով համագործակցում ենք, ոչ միայն ռուսական ուժի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Իսկ քաղաքագետ Լեւոն- Մելիք Շահնազարյանը համոզված է, որ եթե մենք ճիշտ օգտագործենք մեր ռազմական պոտենցիալը, ավելի լավ կլինի։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ