Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու տարվա ընթացքում չի եղել ցուցմունք տալու նպատակով խոշտանգման դեպք

Հունիս 27,2013 16:19

Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը այսօր «Խոշտանգումներից զերծ մնալու եւ վերականգնման իրավունք-2013» խորագրով համաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», FIDH եւ «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունների կողմից, ասաց, որ վերջին երկու տարիների ընթացքում չի եղել «ցուցմունք տալու նպատակով խոշտանգման» դեպք:

Նա վստահեցնում էր, որ Հատուկ քննչական ծառայության կարգավիճակը՝ որեւէ գերատեսչությանը չենթարկվելը, ըստ էության, անկախ լինելը, իրենց անկաշկանդ գործելու հնարավորություն է տալիս՝ «որեւէ մեկը գերատեսչական շահից ելնելով չի կարող ասել՝ քննությունը այսպես կամ այնպես արա, այս կամ այն ուղղությամբ տար»:

Ըստ պարոն Նադիրյանի՝ երբ որեւէ անձ ՔԿՀ կամ ձերբակալվածների նախնական պահման վայր է ընդունվում որեւէ թարմ մարմնական վնասվածքով, ապա անմիջապես քննիչը մեկնում է եւ պարզում իրողությունը, սակայն եթե վնասվածքը թարմ չի, նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն (լուսանկարում) էլ խոսեց ՀՔԾ-ի անկախության մասին. «Իմ կարգավիճակի մարդը՝ Գլխավոր դատախազի տեղակալն եմ, զրկված է ՀՔԾ-ի հետ գրագրություն անելուց: Նման իրավունք ունի միայն Գլխավոր դատախազը»: Նա նաեւ առաջարկեց խորհրդաժողովի մասնակիցներին՝ «Քրեական դատավարության օրենսգիրքը դեռ ընդունված չէ, եթե բան ունեք առաջարկելու՝ առաջարկեք»:

 Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930