Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը դատապարտում է ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դասախոս Վասիլ Գեւորգյանի հետ տեղի ունեցած միջադեպը եւ զորակցություն հայտնում դասախոսի հարազատներին` կոչ անելով զինվել համբերությամբ:
Վասիլ Գեւորգյանը աչքի է ընկել իր խստապահանջությամբ, բարձր որակավորմամբ, մասնագիտական պարտականությունների բարեխիղճ կատարմամբ:
Ինստիտուտի ղեկավար կազմը հետամուտ է լինելու հարցի իրավական գործընթացին:
ԵԹԿՊԻ մամուլի ծառայություն