Քաղաքապետարանի շենքի դիմաց էին հավաքվել «Դինամո» մարզադահլիճի հարեւանությամբ հնամաշ ապրանքներ վաճառողները։ Նրանք պահանջում են քաղաքապետարանից, որպեսզի թույլ տան նրանց այդ տարածքում շարունակել զբաղվել հին ապրանքների վաճառքով։
Վաճառականներն ասում են, որ մի քանի ոստիկաններ, եկել ու վտարել են նրանց, ասելով, թե այս տարածքը մերն է եւ այստեղ մենք պետք է կանգնացնենք մեր մեքենաները։
Հին իրերի վաճառքով զբաղվող մարդիկ նրանց են ցույց տվել քաղաքապետարանից ստացած թույլտվությունը այդ վայրում վաճառքով զբաղվելու համար, սակայն, ըստ նրանց խոսքերի, դա էլ չի օգնել.
«Այդ տարածքի վրա, երեւի ինչ-որ մեկը աչք ունի, ուզում է մի բան սարքի, մենք էլ խանգարում ենք։ Բայց ինչ անենք մենք, ոնց ընտանիք պահենք, հացի փող չունենք, առանց այդ էլ շաբաթը ընդամենը երկու օր ենք աշխատում՝ շաբաթ եւ կիրակի»-, ասաց վաճառող Սամվել Սիմոնյանը։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ