Այսօր Ազգային անվտանգության խորհրդում կայացած ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի այս հարցին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների տարածքներում որոշ խնդիրներ կան, սակայն իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայուն է, եւ առայժմ չկա որեւէ նախանշան, որ այդ տարածքներում կարող են ռազմական գործողություններ սկսվել: Չնայած դրան՝ ՀԱՊԿ-ում պատրաստ են որոշ հնարավոր սպառնալիքների՝ կապված Աֆղանստանում ահաբեկչական կազմակերպությունների, իրադարձությունների ոչ բարեհաջող զարգացման դեպքում Կովկասում որոշ հակամարտությունների վերաբռնկման հետ եւ այլն: Այս սպառնալիքները իրականանալու պարագայում ՀԱՊԿ-ը պատրաստ է դրանցից առաջացած վնասները եւ վտանգները հասցնել նվազագույնի:
Ինչ վերաբերվում է Սիրիայում, ապա, ըստ Բորդյուժայի, սիրիական խնդիրն էլ չի կարող ռազմական լուծում ունենալ: «Ես շատ մտահոգված եմ, որ որոշ պետություններ աջակցում են Սիրիայի ընդդիմադիր, ոչ ֆորմալ զինված ջոկատներին, այդ թվում՝ ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպություններին: Ցավոք սրտի, այսօր Սիրիայի ընդդիմության շարքերում կան միջազգային ահաբեկչական խմբեր, եւ ի դեպ, նրանց թվում կան մի քանի հարյուր անդամներ՝ ԱՊՀ-ից: Ես ցնցված եմ միջազգային հասարակության այդքան թույլ ռեակցիայից, որ եղավ Սիրիայի ընդդիմության որոշ ներկայացուցիչների կողմից նկարահանված եւ տարածված կաննիբալիզմի փաստի վերաբերյալ: Ես կարծում եմ, որ այդ դեպքերը ստիպում են վերարժեւորել սիրիական ընդդիմությանը, եւ անընդունելի է որոշ երկրների կողմից ահաբեկչական խմբավորումներից բաղկացած ընդդիմադիրներին զինելը»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ