Նախկինում ամերիկաբնակ ռեփեր Լեւոն Սարգսյանը այժմ հաստատվել է Հայաստանում եւ ուզում է կարիերա անել հայրենիքում: Ասում է .«Գիտեմ, որ ռեփով տուն չես պահի, բայց դա է իմ խաչը»:
Լեւոնը 20 տարեկան է եւ սովորում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: Իբրեւ ռեփեր նա Nors է ներկայանում: Հայտարարում է, որ պարտադիր չէ ռեփում հայհոյելը, կարելի է անգամ այդ ոճում երգ գրել ու , օրինակ, նվիրել ընկերուհուն: Նրա «Իմ հրեշտակ» երգը ծննդյան նվեր է:
Nors-ը հավանում է երգող հայուհիներին, բայց տանել չի կարողանում ռեփ կարդացող աղջիկներին: Ասում է. «Թող ուրիշ գործով զբաղվեն, ռեփ կարդացող աղջիկը լավ չի «նայվում»: Մեր զրուցակցի համար ռեփում չափանիշ են հատկապես «Գրեմմի»-ակիր Tyga-ն (Thank You God Always) եւ Tupac-ը:
«Ներկայումս եղբորս` Միքայելի հետ հիմնել ենք «Նորս Փրոդաքշըն» ընկերությունը եւ փորձում ենք համագործակցության եզրեր գտնել ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ընկերությունների հետ՝ հիմնականում պրոդյուսինգի, PR-ի, երգերի ձայնագրությունների, տեսահոլովակների պատրաստման և համերգների կազմակերպման առումով: Ընկերության ուշադրության կենտրոնում միայն ռեփը չէ, մեծ տեղ է տրվում նաև փոփին, էստրադային գործերին»,- նշեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ