Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բորդյուժա. «Ակնհայտ է, որ ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»

Հունիս 27,2013 15:05

«Ես կարող եմ միայն կրկնել, որ Ղարաբաղի հակամարտության լուծման ռազմական ուղի գոյություն չունի: Այս շատ բարդ եւ երկար տեւող խնդրի համար կան միայն խաղաղ բանակցություններ: Շատ հեշտ է կոնֆլիկտը ստեղծելը, շատ հեշտ է առաջինը սկսել ռազմական գործողությունները, բայց հետո շատ դժվար է ամեն ինչը խաղաղ հունի բերել: Մենք իննսունականներին տեսանք այդ ամենը: Հետսովետական տարածքում այդ ժամանակաշրջանում բազմաթիվ կոնֆլիկտներ եղան եւ Կենտրոնական Ասիայում, եւ Հարավային Կովկասում, որոնք բերեցին հսկայական քանակի զոհեր: Եվ մենք տեսանք, թե ինչ բարդ է հետո խաղաղություն բերել այդ տարածքներ: Կարծում եմ, որոշ քաղաքական գործիչներ մոռացել են իննսունականները եւ նրանց պետք է ուղղակի հիշեցնել այդ ամեն ինչը»,- այսպես պատասխանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Իլհամ Ալիեւի կողմից՝ ուժի դիրքերից խոսելու եւ ԼՂ հարցը ռազմական եղանակով լուծելու սպառնալիքների մասին հարցին՝ այսօր ԱԱԽ-ում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ համատեղ կայացած ասուլիսի ժամանակ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանն ընդհանրապես՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասաց, որ իրավիճակին իրենք տիրապետում են, զարգացումներին հետեւում են, սակայն, քանի որ խնդրի կարգավորման դերը ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինքը դեմ է, որ որեւէ մեկը, կամ որեւէ այլ կազմակերպություն խառնվի այդ հարցին՝ թողնելով լուծումը երկու երկրների նախագահներին եւ Մինսկի խմբին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930