Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի անվտանգության ապահովման առումով կան բավարար միջոցներ

Հունիս 27,2013 14:25

Անցնող շաբաթը աչքի ընկավ ռազմաքաղաքական մի շարք կարեւոր իրադարձություններով: Նախ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է 1 մլրդ դոլարի զենք: Այնուհետեւ Արթուր Բաղդասարյանի հրավերով Հայաստան ժամանեց Նիկոլայ Պատրուշեւը` 25 հոգանոց պատվիրակությամբ եւ հագեցած աշխատանքային օրակարգով: Հայաստանում Պատրուշեւը շտապեց հայտարարել` Հայաստանը եւ Ռուսաստանը «սոյուզնիկներ» են, եւ որ ռուսական 102-րդ բազան ու ռուս սահմանապահները մերոնց հետ հուսալիորեն ապահովում են Հայաստանի անվտանգությունը, եւ այդ առումով Հայաստանը որեւէ անհանգստություն չպետք է ունենա, եւ որ Հայաստանի անվտանգության ապահովման առումով կան բավարար միջոցներ եւ ուժ: Բացի այդ՝ Նիկոլայ Պատրուշեւն ու Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին 5 կարեւոր փաստաթուղթ, որոնք նպաստելու են անվտանգության եւ ռազմական ենթակառուցվածքների վերազինմանն ու արդիականացմանը` սկսած բազաներից մինչեւ սահմաններ եւ պետական ռեզերվներ: Նախօրեին Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հստակ ակնարկեց, որ բացի զենք-զինամթերք ունենալուց՝ շատ կարեւոր է նաեւ ժամանակակից եւ վերազինված ենթակառուցվածքներ ունենալը, ինչն էլ րոպեներ անց հաստատեց Պատրուշեւը: Հետաքրքիր զուգադիպությամբ Պատրուշեւի այցին անմիջապես հաջորդեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այցը, որն այսօր նույնպես վերահաստատեց Բաղդասարյանի ասածները` հավելելով նաեւ, որ Հայաստանը ՀԱՊԿ առանցքային անդամներից է, եւ ՀԱՊԿ-ը Հայաստանի կողքին է: Ակնհայտ է, որ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործակցությունը հետաքրքիր դրսեւորումներ է ստանում, եւ դա կատարվում է Պատրուշեւ-Բորդյուժա-Բաղդասարյան եռյակի ձեռամբ, որոնց հարաբերություններն, ինչպես երեւում է, առանձնանում են իրենց ջերմությամբ եւ գործնականությամբ: Թե ինչ կտա մեզ այս ամենը՝ կերեւա առաջիկայում:

Կարդացեք նաեւ 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Որ մեզ հիմարի տեղ են դնում Պատրուշեւներն ու Բորդյուժաները դա ինչ ու տեղ հասկանալի է, բայց վատը նա է որ դա փորձում է անել նաև Արթուր Բաղդասարյանի միջոցով մեր իշխանությունները:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930