Ի՞նչ զգացումներ է դա առաջացնում հիվանդների մոտ
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի մուտքի մոտ սգո պարագաների վաճառքի վագոն-տնակ է տեղադրված: Բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանն ասաց, որ իրենց բուժաշխատողները խիստ բացասական են ընդունում այդ երեւույթը, ցանկացել են դրա դեմ ստորագրահավաք կազմակերպել: Ա. Գյոզալյանի խոսքերով՝ այդ վագոն-տնակի հայտնվելուց հետո, կարծես զուգադիպությամբ, դժբախտ դեպքերի հետեւանքով բուժկենտրոնում մահվան դեպքերն ավելացել են:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրենն ասաց, որ այդ վագոն-տնակը գտնվում է իրենց հիմնարկության տարածքից դուրս: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանից տեղեկացանք, որ վագոն-տնակը վարձակալական հիմունքներով տեղադրվել է Նոյեմբերյանի մի բնակչի կողմից՝ քաղաքի մեկ այլ բնակչին պատկանող տարածքում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ