Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոմեշի մսի պատմությունը» կքննարկեն վաղը

Հունիս 27,2013 13:22

Այսօր խորհրդարանում ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ անցկացվում է քննարկում` «Գնումները պաշտպանության ոլորտում»։ Քննարկման ժամանակ կարեւորվեց այս ոլորտում խորհրդարանական վերահսկողությունը:

Անցյալ տարի, ՀՀ պաշտպանության նախարարության գնումների ոլորտում Հայաստանում հերթական սկանդալը պայթեց` կապված գոմեշի մսի գնման հայտնի պատմության հետ: Aravot.am-ն ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանից հետաքրքրվեց`օրինակ`ո՞րն էր այս հարցում խորհրդարանի դերը, որը չկիրառվեց: Թեւան Պողոսյանը վկայակոչեց քննարկման ընթացքում Հոլանդիայի պաշտպանության նախկին նախարար Վիմ Վան Էէկելենին ուղղված մի հարց, որին ի պատասխան բանախոսը հակադարձեց, թե ինչո՞ւ են ձեզ այդ ամենի համար օրենքներ պետք, չէ՞ որ դրանք նորմալ են, դա ավանդույթ եւ մշակույթ է, որով պետք է աշխատել:

«Ցավոք, Հայաստանը նոր է մշակում իր այդ մշակութային խնդիրները`վերահսկողության էլեմենտով, թե ինչպե՞ս կարող է ԱԺ-ն ժողովրդավարական վերահսկողություն կատարել, ընդհանրապես, գործադիր մարմնի կոնկրետ գնումների մասով գործընթացի վրա»,- ասաց պարոն Պողոսյանը` հավելելով, որ վաղն ԱԺ-ում նախատեսված լսումների ընթացքում, որին կմասնակցեն նաեւ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, կքննարկվեն նաեւ կոնկրետ պաշտպանության նախարարության գնումների ոլորտի թափանցիկության հարցերը: «Այս տեսակի լսումներով եւ քննարկումներով վաղ թե ուշ կհասունանա նաեւ կարեւորությունը, նաեւ միգուցե համապատասխան օրենսդրական խնդիրների փոփոխության իմաստով, համակարգային վերահսկողության խնդիրների շրջանակներում: Ու նման բացահայտումները կունենան նաեւ համապատասխան արձագանքներ»,- ասաց մեր զրուցակիցը`կոնկրետ «գոմեշի մսի գործով» գնահատելով բանակի դերակատարումը, քանի որ «բանակն ինքը կարողացավ բացահայտել իր խնդիրը եւ ներկայացնել համապատասխան մարմիններին»: Պատգամավորն ակնկալում է, որ կոնկրետ այս դեպքում հարցն արժանի իրավական լուծում կստանա: Խորհրդարանի դերն այս ամենում նա տեսնում է կանխարգելիչ իմաստով`ապագայում նման երեւույթները բացառելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930