Լրահոս
Օրվա լրահոսը

Զ. Փոստանջյանը` ԵԽԽՎ ամբիոնից. «Միջազգային հանրության ընտրությունն է շնորհավորել կեղծարարին»

Հունիս 27,2013 13:10

«ՀՀ նախագահական ընտրություններից հետո միջազգային հանրությունը շնորհավորեց կեղծարար Սերժ Սարգսյանին, ով գողացել էր հայ ընտրողների քվեն: 1995-ից ի վեր իշխող կուսակցությանը թույլ է տրվել ապօրինի կերպով վերադարձնել իշխանությունը: Անշուշտ, միջազգային հանրության ընտրությունն է շնորհավորել կեղծարարին : Բայց ո՞ւր մնաց խիղճը» ,- ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Մայլիս Ռեփսինի՝ «Կոռուպցիան որպես սպառնալիք իրավունքի գերակայությանը» զեկույցի շուրջ հնչեցրած իր ելույթում այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա փաստեց, որ կոռուպցիան շարունակում է մնալ այն հիմնական խնդիրը, որը լուրջ սպառնալիք է օրենքի գերակայության համար: Խոսելով հասարակական ոլորտում կոռուպցիոն դրսևորումների մասին` Զ. Փոստանջյանը նշեց. «Նախագահը, վարչապետը, նախարարները կարող են չարաշահել իրենց լիազորությունները, ոստիկանությունը և այլ իրավապահ մարմիններ կաշառակերությամբ զբաղվել, զբաղվել փողերի լվացմամբ և այլն»:

Տիկին Փոստանջյանը նշեց, որ Հայաստանում փետրվարի 18-ին տեղի ունեցած «կեղծված» ընտրություններից հետո «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը քարոզարշավ է իրականացրել, որով հորդորում էր ԱԺ-ին բարեփոխումներ իրականացնել Ընտրական օրենսգրքում:

Զ. Փոստանջյանը հղում կատարեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հայտնաբերած խախտումներին ու նշեց. «Հայաստանի բնակչությունը խորապես հիասթափված է այն բանից, որ ԵԽ պաշտոնյաները, եվրոպական այլ կառույցների պաշտոնյաների հետ միասին, ինչպես, օրինակ, Ժոզե Մանուել Բարոզուն, Վիլֆրեդ Մարթենսը խթանեցին կոռուպցիան հետխորհրդային երկրներում: Ցավոք, այսօր մենք շատ հաճախ դառնում ենք կոռուպցիայի զոհ: Մենք անձամբ ճանաչում ենք կոռումպացված պաշտոնյաներին և ունենք իրական մեխանիզմներ նրանց դեմ պայքարելու համար: Սակայն դեռ շարունակում են հաղթել խավիարի դիվանագիտությունը կամ աշխարհաքաղաքականությունը, կամ երկուսը միասին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Զարուհի Փոստանջյանի ելույթները ԵԽԽՎ ամբիոններից և այլ ատյաններից, ինձ մեծ հիացմունք է
    առաջացնում: Նա ողջ Հայ ազգի՝ ազնիվ, համարձակ, խելացի, վեհ արժանապատվության դրսևուրումն է: Նման պայծառ անհատականություն, որի պայքարը՝ խավարամտության և խավարամոլության
    դեմ է, հաճախ է ենթարկվում ամենադաժան դիմադրության,՝ երկիրը կողոպտող ու թալանող սողունների կողմից: Սակայն նրան ոչինչ չի կարող կանգնեցնել, իր ազգանվեր գործից:

    Ազգիդ անձնվեր, Դու վեհ Զարուհի,
    Անչափ կանացի, քնքուշ Հայուհի,
    Դու ըմբոստ դահիճ՝ անարդարության,
    Հույսն ու պարծանքը՝ համայն Հայության:
    Թող աստվածը քեզ, լինի պահապան,
    Դու անելիքներ ունես անսահման,
    Չէ՛ որ Հայ հողում շատ մոլախոտեր,
    Դարձել են մի բուռ Հայոց երկրի տեր:
    Կանցնի եռեսուն, քառասուն տարի,
    Ժողովուրդտ քեզ, մայր կհամարի,
    Ամեն առիթով՝ ձեռքդ համբուրի,
    Որպես իր մայրի, որպես իր քույրի:

  2. Комс says:

    Сам Евросоюз коррумпированная организация, в чем мы убедились неоднократно. И после такого удачного выступления что-то будет или изменится к лучшему, врядь ли.

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Խոսքը (հատկապես) Հայաստանի ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ կոռուպցիայի (state/institutional corruption) մասին է:Իսկ ԵՄ-ն այդպես չէ. անհիմն է կոմենտդ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930