Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Խաչատրյանը վստահեցնում է, որ որդու հարցը 2 ամսից կլուծվի

Հունիս 27,2013 13:04

Aravot.am-ի տեղեկություններով, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն իր մերձավորների շրջանակում վստահաբար հայտարարում է, որ որդու հարցը երկու ամսից կլուծվի` հօգուտ իրենց: Ըստ մեր աղբյուրի, նախկին մարզպետը նաեւ ժամկետներ է նշում, թե եթե որդին «նստի» էլ դա շատ կարճ է տեւելու: Օրերս նախկին մարզպետը այս մասին խոսել է նաեւ գործող որոշ մարզպետների շրջապատում, որոնք նրան հանդիպել են «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի սրճարանում:

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի Գորիսի առանձնատան մոտ հունիսի 2-ի գիշերը տեղի ունեցած սպանության փաստի առիթով հարուցված քրեական գործով զբաղվում է ՊՆ քննչական ծառայությունը: Երեկ, Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ նորություն կա նախկին մարզպետի որդուն առնչվող քրեական գործից, ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը հայտնեց` դեռ ոչ մի նորություն չկա, գործը նախաքննության փուլում է:
Նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած կրակոցների ընթացքում հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել, ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը, իսկ եղբայրը` Ավետիք Բուդաղյանը սպանվել էր նույն օրը մարզպետի տան մոտ տեղի ունեցած հրաձգություններից:

Սուրեն Խաչատրյանի որդու հետ կալանավորվել էր նաեւ նախկին մարզպետի թիկնապահը Զարզանդ Նիկողոսյանը: Նրանք ներկայումս գտնվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

 

«Առավոտ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում says:

    էս չլինի անհաստիք համա-նախագահ է աշխատում հիմա

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930