Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տենց մի հեքիաթներ պատմեք». Վիճաբանություն ասուլիսի ժամանակ

Հունիս 27,2013 12:43

Սողունագետ Արամ Աղասյանը վստահեցնում է, օձերի թվի աճ վերջին երեք տարիներին Հայաստանում չի գրանցվել:

«Երեւանում տեղի ունեցող քաղաքաշինությունը վերափոխում է էկոհամակարգը… օձերի թվաքանակը նույնիսկ պակասում է, բայց մեծացել է մարդկանց հետ հանդիպման հավանականությունը: Եթե օձերի բնակավայրերում շինարարություն է կատարվում նրանք փոխում են իրենց բնակավայրերը»,- այսօր «Էկոլուր» ակումբում ասաց սողունագետը:

Նրա խոսքերով, Երեւանում ու Երեւանի շրջակայքում միակ թունավոր օձը գյուրզան է: Այս տեսակին կարելի է հանդիպել Հրազդանի կիրճում, հեռուստաաշտարակի մոտ, Հաղթանակի զբոսայգում եւ Էրեբունու տարածքում: Սողունագետն ասաց՝ քիչ հավանական է, որ հենց այդ տեսակին կարող է մարդը հանդիպել:

Նա նաեւ խորհուրդ տվեց՝ ինչ անել օձին հանդիպելիս:

Եթե պատահական հանդիպել եք շատ մոտ տարածության վրա, պետք է անշարժ կանգնել, մինչեւ օձը հեռանա, որովհետեւ ըստ նրա, օձը երբեք նախահարձակ չի լինում: Իսկ եթե շատ հեռու տարածության վրա եք հանդիպել, ապա պետք է արագ հեռանաք:

Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ շարունակեց՝ «Ինչու ենք այսքան օձերի հանդիպում, որովհետեւ մեր քաղաքը վերադառնում է դեպի կիսաանապատային գոտի»: Տիկին Ադամյանի հետ չհամաձայնեց սողունագետը, ու սկսվեց վիճաբանություն:

«Ծիծաղելի ենթադրություններ են, թողեք մասնագետները խոսեն մի բան մասին, որովհետեւ ոչ մասնագիտական բաներ եք ասում ու շատ սխալ է»,- ասաց սողունագետը:

«Ես ձեզ ուզում եմ ասել, որ մեր քաղաքը վերադառնում է իր հին վիճակին, համաձայն չե՞ք»,- հարցրեց Սիլվա Ադամյանը:

Սողունագետն էլ նրան հորդորեց խոսել մոծակների մասին: Երկու մասնագետները սկսեցին վիճել, երբ տիկին Ադամյանը խոսեց մոծակների ակտիվության մասին:

«Դուք ասում եք միջատների թվաքանակն ավելացել է, ի՞նչ հակասություն է ստացվում, եթե միջատների թվաքանակը շատացել է, ինչու է պակասել միջատակերների թվաքանակը… տենց մի հեքիաթներ պատմեք»,- ասաց սողունագետը:

«Դրանի՞ց էլ տեղյակ չեք պարոն Աղասյան….»,- պատասխանեց Սիլվա Ադամյանը,- «Պետք չէ տպավորություն ստեղծել, որ դուք մասնագետ եք, իսկ ձեր կողքինը՝ոչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930