«Վաղը կարող է պարզվի, որ որեւէ տեղ Տիգրան Սարգսյանի անունով գեյ– ակումբ է բացվել», անդրադառնալով օֆշորային սկանդալին՝ հայտարարել է նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը։
«ՉԻ» – Սա արդեն չեղավ։ Գեյ-ակումբները որեւէ մեկի անունով չեն լինում։ Շատ-շատ՝ դրանք կարող են լինել ինչ-որ մեկի անվան։ Կա, չէ՞, օրինակ, Սունդուկյանի անվան թատրոն (որովհետեւ Սունդուկյանը դրամատուրգ էր), Կոմիտասի անվան կոնսերվատորիա (որովհետեւ Կոմիտասը կոմպոզիտոր էր) եւ այլն։ Այնպես որ՝ Տիգրան Սարգսյանի անունով գեյ-ակումբ հաստատ չի բացվի։ Կովկիթների դպրոց՝ գուցե։ Բարձրլեռնային նավահանգիստ՝ հնարավոր է։ Կարելի է նույնիսկ մոծակների դեմ դեղ ստեղծել եւ կոչել Տիգրան Սարգսյանի անունով (ասենք՝ «անՏԻԿՈմարին»): Տառաճանաչ մոծակների դեպքում դեղը նույնիսկ օգտագործելու կարիք չի լինի, անունը կկարդան ու կարտագաղթեն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև
ավելի լավ կլիներ, որ Արամ Հարությունյանը մանկապարտեզային նախագահի մակարդակի հայտարարություններ չաներ