Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «ԵԴ-ն նույն կոռումպացված համակարգն է, ինչ Հայաստանի դատական համակարգը»

Հունիս 27,2013 12:20

2014թ. հունվարին Եվրոպայի մարդու իրավունքների միջազգային դատարանը կքննարկի «Չիրագովը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» դատական հայցը։ Այս մասին regnum.ru–ին հայտնել է Եվրոպական դատարանում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը։ «Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի կապված է ԼՂ-ից ադրբեջանցիների բռնի տեղահանման հետ։ Եվրոպական դատարանը հայցը հիմնավորված է համարել եւ ընդունել է քննության»,- ասել է Ասկերովը՝ հավելելով, որ Եվրադատարանն այս անգամ կորոշի տեղահանվածներին փոխհատուցվող  գումարի չափը։

ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է ԵԴ-ն, Բաքվի, Սումգայիթի, Գանձակ-Կիրովաբադի ավելի քան կես միլիոն ադրբեջանահայ փախստականների ոտնահարված իրավունքները մոռացության մատնելով, առաջնահերթ իր քննության առարկան դարձրել  ադրբեջանցիների հայցադիմումը։

ՊԱՏԱՍԽԱՆ. Ադրբեջանը սովոր է կեղծ, անգրագետ փաստաթղթեր ուղարկել Եվրադատարան, որոնք շատ հաճախ հիմք են հանդիսանում հայկական հայցադիմումները մերժելու, դատական գործընթացներում պարտվելու համար։ Եվրադատարանը հավանաբար այս սկզբունքով է անընդունելի համարում տեղահանված հայերի գանգատը, քանի որ մեր երկրին Եվրոպայում ագրեսոր են ճանաչում։ Նշեմ, որ ԵԴ-ն նույն կոռումպացված համակարգն է, ինչ Հայաստանի դատական համակարգը։ Լոնդոնի փաստաբանների պալատի հետ համատեղ ԵԴ-ն փողեր է լվանում։ Ուստի Ադրբեջանն էլ, լինելով նավթային խոշոր տնտեսություն ունեցող երկիր, չունենալով գումարային ոչ մի խնդիր, կարողանում է գնել ԵԴ-ին։ Իսկ ինչ վերաբերում է փոխհատուցումներին, ապա ադրբեջանական կողմի հայտարարությունն ապացուցում է իմ՝ Եվրադատարանի նկատմամբ ունեցած անվստահությունը, քանի որ, ըստ հայեցակարգի, ոչ ոք դատական նիստերի վճիռների մասին նախօրոք տեղեկություններ ունենալ չի կարող։

ՌՈՒԲԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Եվրոպայի մարդու իրավունքների միջազգային դատարանի փաստաբան

Պատրաստեց Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930