Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաթիլ– կաթիլ» իշխանությունը փորձելու է համոզել, որ Հայաստանին ձեռնտու է կողմնորոշումը դեպի Ռուսաստանը

Հունիս 27,2013 11:58

Մինչ Սերժ Սարգսյանը «Արեւելյան գործընկերություն» ծրագրի նախաձեռնող երկրից մեկը հանդիսացող Լեհաստանում երկիմաստ ենթատեքստերով հայտարարություններ է անում, նրա քարոզչության կարկառուն ներկայացուցիչներից Արտաշես Գեղամյանը երեկ ծավալուն մի հարցազրույց է տվել tert.am-ին՝ բացատրելով Մաքսային միության հրաշքը։ Գեղամյանը հայտարարել է անգամ, որ Մաքսային միության անդամ դառնալու դեպքում կբարձրանա թոշակառուների թոշակը։ «Այն, ինչ ամրագրված է Մաքսային միության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի 2009թ. նոյեմբերի 27-ից ուժի մեջ մտած Մաքսային միության մաքսային կոդեքսում, նախատեսում է մաքսա-սակագնային կարգավորում, ապրանքների անվտանգության վերահսկողություն, հարկային քաղաքականության նույնականացում, սակագնային պրեֆերենցիաների միասնական համակարգ, արտահանման վերահսկողություն եւ այլ նախապայմաններ, ինչը հանգեցրել է նրան, որ այդ երկրներում, չհաշված առանձին բացառությունների, գործելու են նույն սակագները եւ նույն գները»,- բացատրել է Գեղամյանը։

Նա նշել է, թե էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի այն հայտարարությունը, թե Մաքսային միությանն անդամակցելը կնպաստի գազի եւ ուրանի գների նվազմանը, ընդամենը անկեղծ եւ մասնագիտական գնահատական էր եւ չպետք է այն մտցնել քաղաքական մանիպուլյացիաների դաշտ։ Հենց գազի չթանկացման հաշվին էլ, ըստ Գեղամյանի, թոշակները կբարձրանան։ «Եթե գազի գինը 1000 խորանարդ մետրի համար լինի 140 ԱՄՆ դոլար եւ ոչ թե 270 դոլար, եթե հաշվի չառնենք սուբսիդավորումը, որը հենց այնպես չի կատարվում եւ պետությունից պահանջում է համարժեք փոխհատուցում, ապա կնշանակի, որ այն հավելյալ գնի վճարը, որը մենք հարկադրված ենք կատարել, չլինելով Մաքսային միության անդամ, կմնա բյուջեում եւ թեկուզ այստեղից հնարավոր կլինի բարձրացնել թոշակները»,- ասել է Գեղամյանը։

Ահա այսպես, մանրից, «կաթիլ– կաթիլ», իշխանությունը փորձելու է հանրությանը համոզել, որ Հայաստանին ձեռնտու է կողմնորոշումը դեպի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, որն անցյալ շաբաթ զենք էր վաճառում Ադրբեջանին։ Իսկ դեպի Եվրոպա կողմնորոշումը եւ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ենթադրում է ինտեգրում եվրոպական արժեքներին, օրենսդրության համապատասխանեցում եվրոպական օրենսդրությանը, ժողովրդավարական արժեքների ներմուծում եւ այլն եւ այլն։ Իսկ դա առանձնապես ձեռնտու չէ Հայաստանի իշխանություններին։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարդ says:

    Ամոթ ունենալ լավ բան է՝ Մարդու համար:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930