Հատված ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի հարցազրույցից:
– Վերջին շրջանում ԲՀԿ–ն եւս շատ «պասիվ» է, քաղաքական դաշտում գրեթե որեւէ գործունեություն չի ծավալում…
– Ճիշտն ասեմ, գրեթե երկու տարի ստացվեց, որ կուսակցության հետ զրոյական շփում ունեմ, ուստի չեմ կարող ասել՝ կուսակցությունը ակտիվ է, թե պասիվ։ Ես իմ գործերով եմ զբաղված, ու բնական է, որ ժամանակ չեմ ունենում մեծ կամ փոքր առնչություն ունենալու կուսակցության հետ: Ուզում եմ նաեւ համեմատության մեջ վերցնել բոլորի գործունեությունը քաղաքական դաշտում եւ հարցնել, իսկ մյուսներն ինչպիսի՞ գործունեություն են ծավալում։ Միայն համեմատության կտրվածքով կարելի է ձեւակերպել՝ արդյոք ԲՀԿ-ն քաղաքական դաշտում գործունեություն ծավալում է, թե ոչ։ Եթե մյուսներն ինչ-որ շատ հետաքրքիր բաներ են անում մեր երկրի զարգացման համար, այլ բան է, բայց եթե քաղաքական ոչ մի ուժի կողմից առարկայական մի բան չեմ տեսնում, այդ դեպքում չեմ կարող այլ բան ասել։
– Բայց ԲՀԿ–ն երբեք այդքան «տկար» վիճակում չի եղել, ինչպես այսօր, համամի՞տ չեք։
Կարդացեք նաև
– Կարծում եմ՝ ԲՀԿ-ն քաղաքական դաշտում շատ մեծ դեր է ունեցել։ Ես ականատես եմ եղել ու գտնվել եմ այդ տիրույթում, ես միայն դա եմ տեսել ու արձանագրել ինձ համար։ Կարծում եմ՝ որպես ազդեցիկ քաղաքական ուժ՝ այն կլինի այնպիսին, ինչպիսին մեր հասարակությունը կուզենա տեսնել։ Հիմա արձակուրդային վիճակ է։
– ԲՀԿ–ականները դժգոհում են, որ վերջին ժամանակներս գրեթե անհնար է հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, Դուք անձամբ փորձե՞լ եք հանդիպել նրա հետ։
– Ես մտածում եմ, որ մեծ գործունեություն ծավալած մարդ է, եւ ամեն մարդ չի կարող անընդհատ՝ երբ որ ուզենա, հանդիպել նրա հետ։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում