«Երբ խոսքը կառավարության ղեկավարի մասին է, այս հարցում առաջին հերթին պետք է լսել կուսակցության ղեկավարի՝ նախագահի խոսքը, որովհետև վարչապետն ինչ-որ մարդ չէ, շարքային չէ, որ հարձակվենք, սկսենք պահանջներ ներկայացնել: Նա դիմել է Դատախազություն, սպասենք` կտեսնենք: Հավատացեք, որ եթե հաստատվի, որ կառավարության ղեկավարն այդ գործով, նման բաներով զբաղվել է, նախագահն անպայման կբարձրացնի պատասխանատվության հարցը»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀԿԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալը փորձում են կոծկել, որպեսզի «այս միջազգային մակարդակին հավասար սկանդալն» ավելի մեծ հնչեղություն չստանա: «ՀՀԿ-ի քաղաքական գնահատական այս հարցում, կարծում եմ` չի տալիս, որովհետև սպասում է իրավական գնահատականին: Սրանք ծանր հանցանքներ են. եթե վարչապետը գումար ունի, դրանք ձեռնարկության մեջ է ներդրել օֆշորային գոտում, ուրեմն որտեղի՞ց իրեն այդ գումարները, ուրեմն՝ նա զարտուղի ճանապարհներով է այդ գումարները վաստակել, որոնք հիմա օֆշորում է թաքցնում»,- նշել է նա՝ հավելելով, որ եթե այս ամենը հաստատվի՝ վարչապետի նկատմամբ «միջոցներ կձեռնարկվեն»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում