Խորհրդարանում նոր ավանդույթ է ձեւավորվել՝ թիկնապահներով կամ օգնականների ուղեկցությամբ շրջելու ավանդույթ։ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում մեր թղթակիցը նկատել է, որ գնալով ավելի է ամրապնդվում տենդենցը, որ պատգամավորները խուսափում են ԱԺ միջանցքներում միայնակ քայլելուց։ Եվ դա անում են, մասնավորապես, Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Օրինակ, գեներալիտետը, խոսքը ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի մասին է, ԱԺ միջանցքներով շրջում է մի ամբողջ «պոլկի» ուղեկցությամբ։ Անգամ իրենց կաբինետից ԱԺ դահլիճ գնալիս է այդ «պոլկը» գեներալներին ուղեկցում։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երբ ցանկանում է դուրս գալ դահլիճից, նստած տեղից աչքով է անում լրագրողների օթյակում նստած իր օգնականին, որ վերջինս մինչ իր դուրս գալն արագ հասնի դահլիճի դռների մոտ, Շարմազանովի առաջ դուռը բացի եւ նրան դահլիճից ուղեկցի իր աշխատասենյակ։
Անգամ այնպիսի նորելուկ պատգամավորներ, որ որեւէ մեկի կողմից լուրջ չեն ընկալվում, օրինակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, միշտ շրջում է իր երկու օգնականների ուղեկցությամբ։
Կարդացեք նաև
Իր օգնականի ուղեկցությամբ է սկսել շրջել նաեւ Շմայսը՝ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը։ Ըստ ամենայնի, ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական պատգամավորներին թվում է, թե «սվիտայով» շրջելը «վաժնի» տեսք է հաղորդում իրենց, մեծացնում ու բարձրացնում նրանց տեղն ու դերը քաղաքական կյանքում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում