Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էլոյանի պատասխանը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը

Հունիս 27,2013 11:07

Երեկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանը Aravot.am-ին հայտարարել էր, թե պատրաստվում է պատասխանել իր ազատման շուրջ նախարարության մեկնաբանություններին եւ նյութը պատրաստ լինելուն պես կարող է տրամադրել նաեւ մեզ:

Պարոն Էլոյանը պատասխանը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում եւ Aravot.am-ին առաջարկել հրապարակել այն:

«Որոշ լրատվամիջոցներ պարբերաբար տեղեկատվություն են հրապարակում իմ աշխատանքից ազատվելու փաստի վերաբերյալ, երբեմն հղում անելով իրենց հավաստի աղբյուրներին:

Նման մի հրապարակման մեջ նշված է, որ «…Վ. Էլոյանին աշխատանքից ազատել են նրա և նախարար Վարդանյանի «բանավոր խոսակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»,,,,», մեջբերելով նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ավետիս Բաբաջանյանի մեկնաբանությունը, որտեղ նա տեղեկացնում է, թե նախարար Յու. Վարդանյանի հետ բանավոր զրույցում Վ. Էլոյանը խոստացել է աշխատանքից ազատվելու դիմում գրել, սակայն չի պահել խոստումը:

Հարց է առաջանում, եթե Ա. Բաբաջանյանն այդքան լավատեղյակ է Յու. Վարդանյանի և իմ մասնավոր զրույցներին, ապա նա պետք է մեկնաբաներ նաև այն փաստը, որ նախարար Վարդանյանը և ես պայմանորվածություն ունեինք շարունակել համատեղ աշխատանքը նույն կարգավիճակով և որ այդ պայմանավորվածությունը նախարարը հաստատել էր բազում երդումներով և այլ «տղայական» հավաստացումներով…:
Ինչ վերաբերվում է, մեկնաբանությանը, թե ես խոստացել եմ հենց Կառավարության նիստի օրը, երբ «արագացված կարգով» որոշում է ընդունվել ինձ աշխատանքից ազատել, գնալ Կառավարության շենք` աշխատանքից ազատման դիմում գրելու, բայց դա չանելով «գցել եմ» նախարարին, վերջինս էլ Կառավարությանը, ապա դա փաստում է միմիայն Ա. Բաբաջանյանի ոչ պրոֆեսիոնալիզմի մասին: Այդ կապակցությամբ Ա. Բաբաջանյան, խորհուրդ եմ տալիս չմեկնաբանել Յու. Վարդանյանի մասնավոր զրույցները, քանի որ հենց նախարարը իմ և իր բանավոր պայմանավորվածություններից և ոչ մեկն առ այսօր չի կատարել: Եվ վերջում միայն մեկ դիտարկում. ՀՀ Կառավարության որոշումները բանավոր զրույցների հիման վրա չեն կայացվում և սա է միակ անբեկանելի ճշմարտությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930