ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Եվրախորհդրի արտաքին գործերի նախարարների կոմիտեի նախագահի կարգավիճակ ստանալը Հայաստանի համար և՛ պարտավորություն է, և՛ հնարավորություն: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ադրբեջանամետ պատգամավորների՝ Հայաստանին նախագահությունից զրկելու պահանջին, նշեց, որ ոչ ոք չի կարող նման բան պահանջել, որովհետև դա հակասում է կանոնադրությանը:
Հ. Իգիթյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես պետք է օգտագործի այս ժամանակահատվածը Հայաստանը։ «Երբ որ զարգացած երկիր է նախագահում, այդ զարգացած երկիրը հնարավորություն ունի իր փորձն ավելի պատշաճ կերպով ներկայացնել ուրիշներին: Հայաստանի դեպքում ինձ թվում է, որ ժամանակաշրջանն ավելի շատ կլինի պատասխանատվություն: Ես հուսով եմ, որ Հայաստանը գոնե այս վեց ամսվա ընթացքում պետք է ցույց տա, որ Հայաստանում ավելի արագ ու խորն են գնում ժողովրդավարության բարեփոխումները: Ես չեմ կապում այս նախագահությունը Հայաստանում իրավիճակի հետ, դրանք լրիվ տարբեր բաներ են»,- ացաց նա:
Ճի՞շտ է արդյոք այնտեղ բարձրաձայնել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները՝ հարցրեցինք պարոն Իգիթյանին՝ որպես օրինակ բերելով Լևոն Զուրաբյանի հնչեցրած մեղադրանքները ԱԳ նախարար Նալբանդյանի հասցեին։ «Ես գտնում եմ, որ ամեն մի քաղաքական գործիչ ինքն է որոշում իր քաղաքական գործունեության ձևն ու ոճը: Իմ կարծիքով՝ այսօր պահանջները բարձրացված խնդիրների շուրջ գտնվում են Հայաստանում։ Հայաստանում քաղաքական գործիչներն ավելի մեծ հնարավարություն ունեն շտկելու կամ բարձրացնելու այդ հարցերը, ավելի ճիշտ լուծում կարելի է գտնել Հայաստանում, քան ԵԽԽՎ-ում»,- պատասխանեց նա:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում