Լրահոս
Օրվա լրահոսը

Ալվարդ Պետրոսյան. Ես չեմ վախենում ասել ճշմարտությունը ու ճաք եմ տալիս

Հունիս 27,2013 10:48
alvard petrosyan

Զարմանում եմ, միթե այդքան հետաքրքիր է զրուցել, ասենք, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, փոխարենը չլսել բանաստեղծուհի Հռիփսիմեին, այդ տաղանդավոր, համեստ մարդուն: Էլ ինչպե՞ս մեր ժողովրդին տեղեկացնենք, որ հանճարեղ մտավորականներ ունենք: Մամուլին, հեռուստատեսությանը մեր մշակույթը չի հետաքրքրում:
Ինչո՞ւ եք հետաքրքրված միայն մեծահարուստներով, պատգամավորներով: Մոռացեք կիսագրագետներին, նստե՛ք ու գրե՛ք Դանիել Երաժիշտի ու նրա նմանների մասին:
Իսկ ով, եթե ոչ մամուլը պետք է բարձրաձայնի, որ շատ կարեւոր բաներ են մեզանում տձեւացել: Բարեգործությունն ու բարեսիրությունը դարձրել ենք առեւտուր, ուղղակի «սպեկուլյացիա»: Մենք բարությունն ու հավատքը թատրոն ենք դարձրել: Մինչդեռ բարեսիրությունը խոնարհություն է: Մենք ժողովրդի ողնաշարը ջարդեցինք ու սովորեցրինք չամաչել մուրացկան լինելուց: Մենք կորցրել ենք ամաչելու հատկությունը: Ամոթ չէ՞, որ ես գողանում եմ, ամոթ չէ՞, որ կուշտ ուտում եմ, իսկ կողքինիս երեխան սովալլուկ է:
Հայրս ինձ ասում էր՝ չի կարելի կուշտ աչքերով նայել աշխարհին, եւ ես միշտ փորձեցի իմ մեջ փայփայել ու պահել փոքրիկ սովալլուկ, շատ ծանր մանկություն ապրած Ալվարդիկին: Եվ դա ոչ թե մազոխիզմ է, այլ ուզեցի չկորցնել զգացողությունս ու չմոռանալ սովի, թշվառության հոտը: Իսկ այսօր, երբ պատգամավորը ասում է` ես «գռուզչիկ եմ աշխատել», ես չեմ հավատում նրան, որովհետեւ «գռուզչիկ» աշխատած մարդը չի կարող այդքա՜ն հղփանալ:
Մտավորականներին անտեսելը ամենավտանգավոր բանն է, որ անում եք լրագրողներդ: Ավելին՝ ստեղծում եք խուճապի զգացողություն` վա՛տ է, վա՛տ է, անվերջ սա ենք լսում: Մամուլը կատակլիզմների ուրվականը կախել է ժողովրդի գլխին: Մարդկանց շեղում եք հոգեւոր արժեքներից, նրանք էլ փախչում են երկրից. հավատացեք, արտագաղթի պատճառը միայն սոցիալական խնդիրները չեն: Նաեւ մամուլից է կախված, թե մենք որպես ա՞զգ պետք է ապրենք այս երկրում, թե՞ որպես ամբոխ:
Ես այս հարցազրույցը տալիս եմ՝ ներկայանալով որպես իմ համքարության դեսպանը, եւ մի խորհուրդ տալիս լրագրողներին. ակտիվացրեք մեր տաղանդավոր ու լուռ մտավորականներին, ասացեք՝ այ սիրելիներս, ախր դուք մեր լավագույնն եք, ինչի՞ց եք վախեցած, ինչի՞ չեք խոսում:
Այո, մեզանում կան նաեւ պալատական մտավորականներ, որոնք միշտ կուշտ ու տռուզ գրպանի կողքին են:
Բայց ես պալատական չեմ, ես ազատ ու ոչնչից չվախեցող մարդ եմ: Նաեւ շատ ամաչկոտ, ամաչում եմ ստելուց, ամաչում եմ մի քիչ ավելի կեղտոտելուց այս երկիրը, ամաչում եմ թոռներիս աչքերից, ամաչում եմ մեր ժողովրդից, որին անվերջ խաբում է ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը:
Իսկ ես չեմ վախենում ասել ճշմարտությունը, որ ճաք եմ տալիս էս սեռական փոքրամասնությունների, էս աղանդների մասին լսելով: Սա ի՞նչ ազատություն է, մենք ի՞նչ ենք քարոզում:
Էս ի՞նչ որոմ է մտել մեր մեջ: Կուրծք ենք ծեծում, որ մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, բայց այդ սոդոմական մեղքերը թույլ ենք տալիս, որ նվաճեն մեր երկիրը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930