Հանրապետության մարզկենտրոնների մարզաբազաներում մարզասեր ընտանիքները շարունակում են պայքարը ՀՀ նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» 10-րդ՝ հոբելյանական, մրցույթի մրցանակների համար:
Առաջին՝ համայնքային փուլի, արգելքը հաջող հաղթահարած ընտանիքներն այժմ մրցում են մարզային փուլում: Մասնավորապես, Արարատի մարզում նախնական փուլին չորս տարիքային խմբերում մասնակցել է 128 ընտանիք, որոնցից 48 լավագույնները այժմ Արտաշատի քաղաքային մարզադաշտում պայքարում են հուլիսի վերջին Ծաղկաձորում կայանալիք եզրափակչում հանդես գալու իրավունքի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ