Լրահոս
Օրվա լրահոսը

Թափոնաջրերը լցվում են Գեղի գետը

Հունիս 27,2013 10:39

Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամներ Լևոն Գալստյանը, Եղիա Ներսեսյանը, Սյուզի Պետրոսյանը և Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն այս օրերին գտնվում են Սյունիքի մարզում: Նրանք ահազանգում են, որ Ողջի գետի Գեղի վտակի վերին հոսանքների մոտ՝ Աջաբաջ գյուղից մոտ 2 կմ վերև, «Լեռ – էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվում է հանք, որի հարստացուցիչ ֆաբրիկայից ներքև՝ ձորի մեջ, կառուցված է փոքր, անհասկանալի պոչամբար: Գեղի գետի ջուրը որոշակի հատվածում հոսում է պլաստմասե խողովակների մեջ և անցնում է պոչամբարի կողքով, սակայն խողովակները պայթել են, և խողովակների ջուրը լցվում է պոչամբարի մեջ, իսկ պոչամբարից՝ խառնվելով թափոնների հետ, թափոնաջրերն այս պահին գնում-լցվում են Գեղի գետը:

Նախ հարց է առաջանում՝ ո՞ր նախարարությունը կամ պատկան մարմինն է թույլ տվել, որ նման հզորության գետը դրվի պլաստմասե խողովակների մեջ:

Երկրորդ, եթե տեղացիների փոխանցմամբ` 2013 թ. հունիսի 25-ի երեկոյան տեղի է ունեցել վթար, ինչո՞ւ հանքի աշխատանքները չեն դադարեցվել և ինչո՞ւ են աշխատանքները անարգել շարունակվում:

Ավելին, մեզ հայտնի չէ այն մասին, որ ընկերությունը մինչև այս պահը որևէ ահազանգ է փոխանցել պատկան մարմիններին, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ փորձ է արվում հերթական անգամ կոծկել հանքարդյունաբերական ոլորտի հետ կապված խոշոր թերացումները և շրջակա միջավայրին հասցվող վնասը:

ՀԲՃ-ն հայտնում է, որ կատարվածն ամբողջությամբ փաստագրված է տեսանյութերի և լուսանկարների ձևով, ուստի պետական մարմինների կամ մասնավոր ընկերության կողմից տեղի ունեցածը կոծկելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

Բնապահպաններն ահազանգել են ԱԻՆ-ին՝ տեղյակ պահելով կատարվողի մասին: Այս հաղորդագրությամբ մենք նաև ահազանգ ենք փոխանցում ՀՀ Բնապահպանության նախարարությանը` անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար, իսկ ՀՀ  Ոստիկանությանը ներկայացնում ենք հաղորդում հանցագործության մասին:

Կից կարող եք գտնել երկու լուսանկար` արված դեպքի վայրում, որտեղ պատկերված է, թե ինչպես են հանքի պոչամբարի թափոնաջրերը խողովակով լցվում ձորը, իսկ ձորից` մի փոքր ներքև գտնվող Գեղի գետ` աղտոտելով գետն ու շրջակա միջավայրը:

 

Համահայկական բնապահպանական ճակատ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930