Բուլղարիայի Վառնա առողջարանային քաղաքում այսօր ավարտվում է շախմատի «Varna Open» միջազգային մրցաշարը, որտեղ բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը շատ մոտ է ընդհանուր հաղթանակին:
Գրիգորը նախավերջին՝ ութերորդ տուրում սեւ խաղաքարերով առավելության է հասել բուլղարացի միջազգային վարպետ Ռադոսլավ Դիմիտրովի նկատմամբ եւ 7,0 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր կայանալիք եզրափակիչ տուրից առաջ նա մեկ միավոր առաջ է մոտակա մրցակիցներից եւ ընդհանուր հաղթանակի համար նրան բավարարում է նաեւ ոչ-ոքին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ