Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է Գյումրու Սայաթ-Նովա եւ Խաղաղության օղակ փողոցները հատող հատվածում մոտ 1,70-1,80 բարձրությամբ մուշուրբա կառուցել, որը, ըստ նրա, Գյումրու սիմվոլներից մեկն է:
Քաղաքապետը, որպես հուշանվեր, Գյումրի եկող գրեթե բոլոր դիվանագետներին ու արտերկրյա քաղաքապետերին մուշուրբաներ է նվիրում` պարզաբանելով, որ այն կլկլան բաժակ է, բացառապես պատրաստվում է Գյումրիում եւ ինչ-որ բան խմելու ժամանակ հետաքրքիր ձեւով զրնգում է: Նույնիսկ Լեհաստանի պատվիրակության այցի ժամանակ Սամվել Բալսանյանը ռուսերենով ասաց` երգող բաժակ է:
Քաղաքապետի այս նախաձեռնությունը տարբեր քննարկումների է ենթարկվում Գյումրիում, մի խումբ մարդիկ դուրս են եկել նրա դեմ` պնդելով, որ մուշուրբան Հայաստան է թափանցել արաբական աշխարհից, այն արաբական կամ միգուցե թուրքական ծագում ունի, ավելին`շատերի պնդմամբ, այն Արեւելքում օգտագործվել է որպես լվացվելու, նույնիսկ ասում են՝ հետույք լվացնելու աման:
Կարդացեք նաև
Սակայն պատմաբանները պնդում են, որ այդ մեկնաբանությունները գռեհիկ են, եւ որ խեցեգործական, մետաղագործական ձեւերը էթնիկական ծագում չեն կարող ունենալ, դրանք տեխնիկական ծագում ունեն, իսկ մուշուրբան ստեղծողները եղել են հայերը: Գյումրիում մուշուրբա սարքող միակ գերդաստանը Ժամակոչյաններն են, ովքեր ծագումով Կարինից են, 50 տարի է սարքում են այդ բաժակները:
Այս մասին ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Տեսանյութերը՝ ԳԱԼԱ հեռուստաընկերության
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ես էլ միանում են էդ մարդկանց, որովհետև վշտացած եմ քաղաքիս ու նրա ղեկավարի համա , նրա համար որ Բալասանյանը չի հասկացել, որ մուշուրբան կարելի է նվիրել, անգամ դրանով պիվա խմել, միջոցառումներ դրա հետ կապված կազմակերպել, բայց քաղաքի գլխավոր, այն էլՍայաթ-Նովայի անունը կրող փողոցի վրա էդ կռուշկեն չի կարելի տեղադրել, լավագույն դեպքում ՝ինչ-որ թանգարանի տարածքում դա կարելի է տեղադրել:Կարծում եմ, եթե Բալասանյանի մտքի հերթական բլթոցը ի դժբախտություն գյումրեցոնց կյանքի կոչվի, հաջորդ քաղաքապետի առաջին գործը լինելու է դրա ապամոնտաժումը Սայաթ-Նովա փողոցից:Մարդը եթե գեղագիտությունից տարրական գաղափար չունի, պետք է դա ունեցողներից հարցնի, այսինքն՝դրա համար էլ պետք է խելք ունենալ: Ստեղ խնդիրը մուշուրբայի ծագումը չէ, այլ ընտրված տեղը և հատկապես նպատակը: Հո միայն Բալասանյանի ու տղու ավտոբուսային բիզնեսի անվան տակ նոր ավտոբուսները գյումրեցոնց վրա որպես լավություն դայաղ է անելով չէ, Գյումրին կենդանի օրգանիզմ է և այն հասկանալու համար պետք է գյումրեցի լինել, ոչ թե Գյումրու պռունկներից, բայց դրսում կոչվել գյումրեցի:
Վայ ինչքան ծիծաղելի է, պատկերացրեք մի հատ Բալասանյանին հետույք լվանալիս՝ իր դրած մուշուրբայից, ոնց որ նյութի մեջ է գրված:Բալասանյանը ռուսերեն գիտի? հյուրերից մեկի գալու օրը մարդ էր ման գալիս, որ հայերենից ռուսերեն թարգմանություն աներ, հիմա սովորեցրել են արտասանել գոնե 2 բառ?, որ խայտառակ չլինի
ամոթ է. ..ավե լի լավ է միասին երգենք ‘խելքին աշեցեք,-ը