ԱՊՀ երկրների ցուցակում, որտեղ նշված է, թե որ երկրներն են ռուսներն ամենաշատը գնում հանգստանալու, Հայաստանը վերջին տեղերն է զբաղեցնում: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է տուրօպերատորների միության նախագահ Մայա Լոմիձեն: Գրում է «Բելնովոստի» լրատվականը:
Առաջին տեղում Ուկրաինան է: Ռուսները հատկապես նախընտրում են Ղրիմ գնալ: Երկրորդ տեղում՝ Բելառուսը:
Վերջին տեղերում Ուզբեկստանն է, Ղազախստանը և Հայաստանը, այն էլ նրանք զգալի ցուցանիշով են հետ մնում:
Լրատվականը գրում է, որ Հայաստանը ուշադրության կենտրոնում է հատկապես լեռնային և ձմեռային հանգստի համար:
Կարդացեք նաև
Ադրբեջան, Ղրղզստան, Մոլդովա և Տաջիկստան ռուսները գրեթե չեն այցելում, քանի որ նրանց մասին տեղեկատվությունը քիչ է, իսկ այդ երկրներում գները շատ բարձր են:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ