«Ես ուզում եմ, որպեսզի վարչապետ Տիգրան Սարգսյանը հասկանա եւ իմանա, որ երկրագունդը շատ փոքր է եւ յուրաքանչյուրի գործողությունները, գործունեությունը եւ քայլերը հայտնի են դառնում վաղ թե ուշ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հակակոռուպցիա» հասարակական խորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ իր ղեկավարած կազմակերպությունը հետամուտ լինելո՞ւ է օֆշորային սկանդալի հետագա բացահայտման հարցում:
Պարոն Մարգարյանն ասում է, որ կնոջ, երեխաների կամ զոքանչների վրա ունեցվածքը գրանցելը պետական չինովնիկներին չի ազատում գոնե բարոյական պատասխանատվությունից՝ թե որտեղի՞ց իրեն այդ գումարները: Մեր զրուցակիցը նկատում է, որ այդ իմաստով ՀՀ օրենքը չի գործում:
«Այնպես որ, Տիգրան Սարգսյանի հարցին մենք մոտակա ժամանակներս կանրադառնանք՝ կոնկրետ փաստերով՝ Իսպանիայում նրա ունեցվածքի, ո՞ւմ անունով գրանցված լինելու, ե՞րբ ստեղծված լինելու եւ այլնի մասին: Մենք ցույց կտանք իր անցած ճանապարհը եւ ձեռք բերած հարստությունը»:
Ինչ վերբերվում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին, ում անունը նույնպես շրջանառվեց այս սկանդալում, մեր զրուցակիցը ցավ է ապրում, որ սա պատահականություն չէ՝ կապված հոգեւոր այրերի հետ: Այս դեպքում նա հարցը զուտ բարոյական հարթությունում է դիտարկում ու տարակուսում է, որ մեր ազգի հոգեւոր առաջնորդը չի բարձրաձայնում մեր հասարակության ներսում եղած արատները՝ իշխանություններին կասեցնելու համար:
Կարդացեք նաև
«Հոգեւորի մասնակցությունն այդ գործընթացին դրա իսկ պատճառն է: Թող ինքը հետեւություններ անի: Ժամանակն է, որ հայ մարդու դուռը ոչ թե մորմոնն ու եհովայի վկան թակեն, այլ հայ առաքելական եղեկեցու այրերը: Երկրում բարոյազրկված իրավիճակն է մեզ բերել բարոյալքման, ապա արտագաղթի»,- ասաց մեր զրուցակիցը:
«Հակակոռուպցիայի» բացահայտումների մասին՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին հախադասությունով,՝ ամեն ինչ ասված է:
Հավատով սպասենք: