Լրահոս
Օրվա լրահոսը

Ս.Սաֆարյան. «Նրա զառացանքներին արձագանքելու ցանկություն չունեմ»

Հունիս 26,2013 18:51

Ստյոպա Սաֆարյանը՝ Հայրիկյանի ասածների վերաբերյալ:
«Ես լուրջ չեմ վերաբերվում այդ հայտարարությանը, սակայն, փաստաբանս առաջարկում է դատի տալ նրան: Նա գյադա է, ես գյադաի հետ ինչ գործ ունեմ, գեղցի գյադա է: Եթե մարդ կարող է մատաղի վրա շահարկումներ անել, ապա նա ցույց է տալիս, որ ինքը ընդհանրապես մարդ չէ: Քանի որ նա խոսում է, որ ինձ վրա չեն կրակել, ապա կամավորապես իրեն դնում է այն մարդկանց շարքում, ում ես կոչել եմ ոչ մարդ, այսինքն` անասուն են: Այն մարդիկ, ովքեր ասում են, որ ինձ վրա չեն կրակել, նրանք անասուններ են, նա էլ կամավորապես գնաց մտավ այդ ցուցակի մեջ: Ես աշխարհի բոլոր անասուններից ներողություն եմ խնդրում, որ այդ տեսակ մարդուն կարող եմ համեմատել նրանց հետ: Ուրիշ բան ասել չեմ ուզում, մեծ պատիվ կլինի նրա համար»: Այս խոսքերը պատկանում են քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանին: Նա սրանք ասել է ի պատասխան «Իրավունքի» խնդրանքի՝ մեկնաբանել այն, որ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նորմալ չէր համար պետական միջոցներով Պարույր Հայրիկյանի հետվիրահատական ծախսերը հոգացալը: Ըստ այդ լրատվամիջոցի՝ «Ս.Սաֆարյանը կարողացել էր անգամ մատաղի արարողությունն անվանել «փարթի»:

«Առավոտի» խնդրանքով Ստյոպա Սաֆարյանը մեկնաբանեց քաղաքական գործիչ եւ ավելին՝ Հայաստանի անկախության հիմնադիրը համարվելու հավակնություն ունեցող Պարույր Հայրիկյանի այս «հայտարարությունը»:

«Յուրաքանչյուր ոք մեկ ուրիշ անձի մասին խոսելիս իր արտահայտչամիջոցներով, բառաֆոնֆոնդով կամ բանավեճի մակարդակով հավասարապես կամ միգուցե առավելապես խոսում է իր մասին եւ ցուցադրում է իր ներքին էությունը, դաստիարակությունը եւ աշխարհաճանաչողությունը: Կարծում եմ, փորձ անելով խոսել իմ մասին, Պարույր Հայրիկյանը լավագույնս նկարագրել է իրեն, իր ընտանիքը եւ այնտեղ իշխող բարքերը, որոնք, անկեղծ ասած, սահմռկեցուցիչ են թվում: Բովանդակային առումով նրա զառանցանքներին, որոնք բխում են «ազգի ու ժողովրդավարության հայրը» լինելու նրա երեւակայական ցնորքներից ու մեծամտությունից, արձագանքելու ցանկություն չունեմ: Նա էլ մարդ-արարած է, թեպետ արդեն համոզված եմ, որ իմ ուղղութամբ անդաստիարակ ցեխարձակումներով ուղղակի ցանկանում է օրակարգում մնալ, որպեսզի իր մասին էլ խոսվի: Նա չի համակերպվում այն մտքի հետ, որ իր ժամանակները վաղուց անցել են: Այդուհանդերձ, Աստված իր հետ»,-ասաց Ս.Սաֆարյանը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930