Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են վարկաբեկում Սուրիկ Խաչատրյանին

Հունիս 26,2013 18:48

Վերջին շրջանում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործունեության վերաբերյալ բացահայտումների մեջ ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանը PR քայլեր է տեսնում:

«Այն մեղադրանքները, որոնք հնչում են Սյունիքի նախկին մարզպետի հասցեին, բոլորը քրեական տարրեր են պարունակում: Սրանք կարող են լինել նրա դեմ ուղղված PR քայլեր, որովհետեւ այդ բոլոր տվյալները, որոնք հիմա ներկայացվում են, կարող էին ներկայացվել մեկ-երկու տարի առաջ: Բայց չներկայացվեցին ու հիմա, երբ նրան ազատել են աշխատանքից ու նրա որդին գտնվում է բանտում եւ ինքն էլ հայտնվել է սկանդալային պատմության մեջ, բոլոր նախկինում եղած խնդիրները դրվում են շրջանառության մեջ: Այսօր պետք է ունենալ որոշակի զսպվածություն, որովհետեւ իրականում երկու ընտանիքների միջեւ տեղի է ունեցել ծանր միջադեպ եւ կարելի է ոչ թե կրակի վրա յուղ լցնել, այլ սպասել իրավական գնահատականի: Բացի իրավական գնահատականից մնացած բոլոր գնահատականները շինծու են եւ քաղաքական կամ անձնական բնույթի տարեր են պարունակում»,- Aravot.am-ին ասաց Մ. Հարությունյանը:

Մեր հարցին, Սուրիկ Խաչատրյանի PR են անում, որ ՀՀ նախագահի աչքին բարձրանա՞, պարոն Հարությունյանն ասաց. «Որոշ մարդիկ երկար ժամանակ ցանկացել են մարզպետ դառնալ, կարող են իրենք վարկաբեկել նախկին մարզպետին, որ իրենց ճանապարհը հարթեն, կարող են քաղաքական ուժերը ՀՀԿ-ին թուլացնելու նպատակով իրենց անդամի նկատմամբ  սեւ PR անել եւ կարող է ուղղակի այն մարդիկ լինեն, որոնք տարիների ըթնացքում ասելիք են ունեցել , բայց վախեցել են ու հիմա հաշվի առնելով, որ այլեւս մարզպետ չէ, ներկայացնում են: Նպատակները շատ տարբեր կարող են լինել, բայց հասարակությունը պետք է իմունիտետ ունենա եւ զսպվածություն ու սպասի իրավական գնահատականին»:

Պարոն Հարությունյանը չի կարծում, որ իրավական գնահատկանն ուշանում է կամ այդպես էլ չի լինի. «Այս ընթացքում իրավական գնահատական չի եղել, որովհետեւ բողոքող կողմ չի եղել: Հիմա հայտնվել են մամուլում հրապարակումները, եւ իրավապահ մարմինները կարող են ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում գործ սկսեն եւ հասկանան` ապատեղեկատվությո՞ւն է , թե՞ համապատասխանում են իրականությանը»:

Մեր հարցին իրավապահ մարմինները գործ կսկսեն`հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սուրիկ Խաչատրյանին մշտապես «հովանավորել» են իշխանությունները, պարոն Հարությունյանն ասաց. «ՀՀԿ-ն որեւէ մեկին չի հովանավորում: ՀՀԿ-ն ավելի շատ իրականացնում է իր տված խոստումները քաղաքացիներին: Իսկ նրա անդամները անկախ նրանից` ինչ դիրք կամ պաշտոն են զբաղեցնում, եթե կատարում են քայլեր, որոնք հակասում են երկրի օրենքներին, ենթարկվում են պատասխանատվության»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. ԶԱՐԶԱՆԴ says:

    Դրանք բոլորն իրազեկում են իրավապահներին` թեկուզ անցյալում կատարված, սակայն երբեք չբացահայտված հանցագործությունների մասին, որոնց պետք է ընթացք տալ, ոչ թե սաստել: Իրավական գնահատական պետք է տրվի այդ բոլոր հանցանքներին, որ մարդիկ տեսնեն, որ երկրում օրենքի առջև բոլորն են հավասարապես պատասխանատու:

  2. Spartak says:

    Մենուա, որքա~ն եմ նախանձում քեզ. ինչպե՞ս ես կարողանում մանևրելով խոսել այսօր այնքան խնդրահարույց հարցի շուրջ:Հեչ կարծիք չունեի՞ր տեղի ունեցածի մասին:Իհարկե՝ ունես:Լիսկայի փոխարեն , եթե հանկարծ մեկ ուրիշը լիներ , հաստատ, ակնոցդ ճակատիդ դրած, կխոսեիր ու կխոսեիր…Քո տեսակին եմ նախանձում, նախանձում եմ, որովհետև քո տարիքում ժուռնալիստի իմ համառությունը ինձ շատ բաներից զրկեց:Հիմա չեմ ափսոսում, պարզապես զարմանում եմ ՝ չե՞ս ամաչում շրջապատիցդ, ընկերներիցդ… Կարծում եմ խելացի մարդկանցով ես նաև շրջա պատված:Մի բան էլ, որ արդեն երկու տարի է մտքիցս դուրս չի գալիս:Լրագրողի հարցին,թե երբ պառկում եք քնելու, ի՞նչ եք մտածում:Մի քանի վայրկյան լռեցիր ու պատասխանեցիր. ,, Մտածում եմ երկրիս ապագայի մասին,,: Բա ընտանի՞քդ, երեխա՞դ, ծնողնե՞րդ… Քնելուց առաջ տառապել երկրի ապագայի համար, կներես, անկեղծ չէ:Դրանից հետո է, որ ելույթներիդ անկեղծությանը չեմ հավատում:Կներես ի՛մ անկեղծության համար:

  3. ՀՄ says:

    Պրն Մենու Դուք իհրկե իբրեւ քաղաքական գործիչ կարող եք ունենալ Ձեր կարծիքը, կարող եք խրոխտ եւ իմաստուն կեցվածքով «փայլուն» մտքեր արտահայտել, բայց եթե մարդը կարող է մարդ սպանել կամ հայտարարել իր սպանելու ցանկության մասին/ քսան գնդակ/ ապա խոոսքը անասունի մասին է անգամ Ձեր հարգարժան կուսակից ընկերոջ: Անկախ իրավական մարմինների որոշումից այն րպես մարդ աղբ է:Նորից եմ կրկնում քրեթրեն այն մեղավոր է թե ոչ նմքան մարդը պետք է եկուսացվի հասարակությունից:

  4. Hayk says:

    Այո Մենուան ուղղակի նյութականը գերադասեց մարդկային և հոգևոր հատկանիշներից, ինչպես ժամանակին այլ երիտասարդ լրագրողներ Արամ Անանյան, Նարեկ Գակստյան ……..

  5. Maxim says:

    Տեսեք թե՛ ռոբսա, շերժա, շաշիկա, լֆիկա, լիսկա, նեմեցա, և այլ զիբիլաբարո Հայաստանում,
    ինչպիսի կադրեր են արտադրվում: Մի թե՛ որևէ լուրջ մարդ հույս ունի սրանցով երկիր կառուցել:

  6. Nem says:

    Մ.Հ.-ի նմանները ավելի վատն են քան երևում են.
    Ու եթե ճիշտ բան ել ասեն միևնույն է` զզվելի է…..

    • Մենուաների նմանները չեն կարող անկողմնակալ մեկնաբանություններ տալ Սյունիքում Սուրեն Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների և բարեկամների կողմից տարիներով իրականացված սոսկալի քրեկան հանցագործությունների մասին: Հանցագործություններ, որոնք տարիներով կոծկվել են ՀՀ իշխանավորների կողմից: Եվ ասել, թե ի՞նչու են Ս.Խ.-ի կաղմից իրականացված վաղեմի հանցագործությունները այսօր դրվում շրջանառության մեջ, դա վկայում է ձեր դիլետանտության մասին: Դուք չեք կարող հասկանալ լռակյաց սյունեցուն (“Կուշտն ի՞նչ իմանա, սովն ի՞նչ բան է): Այդ քաջարի, դարերով պարտություն չկրած սյունեցին իր Երկրի անկախության տարիներին այդ գարշելի, ստահակ լիսկայի կողմից վերածվեց տապալված սյունեցու, որն այսօր գաղթի ճանապարհն է բռնել, դատարկված գյուղեր, դատարկված դպրոցներ…Դրա մասին է պետք մտածել: Եվ ինչ արդարադատության մասին կարող է խոսք գնալ այս ամենաթող երկրում… Պ.Մենուա, Ս.Խ.-ին պետքե աշխատանքից հեռացնեին և կալանավորեին, այլ ոչ թե ըստ նրա դիմումի համաձայն աշխատանքից հանեին : Ձեր անունն ու Ձեր էությունը…

      © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանիցնչ իմանա սովն ինչ բան է )

  7. Armen Sarkissian says:

    Պ-ն Մենուա Հարությունյան ինչ եք կարծում, կարող է PR ասածը գործել ֆեոդալական հասարակության մեջ? Կամ միապետականության պայմաններում? PR “գործիքը” ստեղծվել է արևմտյան ժողովրդավարության զարգացման վերջին տարիների ընթացքում: Ինչ խոսք, որպես “գործիք” այն օգտագործվել է ավելի շուտ, տերմինն է համեմատաբար նոր: Միապետական և ֆեոդալական պետություններում այն կոչվել է պալատական ինտրիգներ այս կամ այն աստիճանավորի կողմ, կամ դեմ (հիմա այդ կոչվում է “սև PR”, նրա կողմնակիցների կամ, համապատասխանաբար, հակառակորդների կողմից, ելնելով քաղաքական/անձնական շահերից: PR – public relations – ուզում եմ ընդգծել public բառը, որը նշանակում է ժողովուրդ, հասարակություն (հունական demos): Եթե Սուրեն Խաչատրյանը, կամ նրա նման մյուս հայ մարդասպանները, գողերն ու ավազակները (բոլորին ել հայտնի է թե դրանք ովքեր են), թեկուզ մի փոքր անհանգստանար իր PR-ի մասին, կամ, ինչպես հիմա է ընդունված ասել ” image”-ի մասին ” public “-ի, այսինքն ժողովրդի աչքերին, նա (նրա նմանները) չէին թալանի մեր ժողովրդի հարստությունները ու կուտակի օֆշորային դրամատներում: Իսկ եթե նա (և նրա նման ավազակները), PR են “խաղում” Սերժի, Տիկոյի ու ևս մի քանիսի դիմաց, դա արդեն ուրիշ PR-է, “personal relations”: ՈՒմ աչքին եք ուզում թոզ փչել պ-ն Հարությունյան? Կապիտալիզմը դեռ Հայաստան չի մտել: Հայաստանում ՖԵՈԴԱԼԻԶՄ է: Թե կարծում եք, թե նորմուծված PR բառը օգտագործելով Հայաստանը իրավունք ունեցավ դեմոկրատական երկիր կոչվելու իրավունք? Հիշեք պ-ն Հարությունյան, ստրկամտությունն է ստրկատիրություն ստեղծում: Իսկապես ԱԶԱՏ մարդու համար ստրկատիրության գաղափարը անգամ արգահատելի է:

  8. Արա says:

    Պարոն Մենուա, անշուշտ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը արտահայտելու իրավունք, սակայն ինչպես ինձ, այնպես էլ բազմաթիվ այլ անձանց մոտ համոզմունք ձևավորեցիք, որ այն ինչի մասին գրել էք, ոչ թե Ձեր ներքին համոզմունքն է, այլ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, փորձել էք ոմանց մատուցել առչի ծառայութնուն: Դուք որդեգրել էք ՌԴ լրագրող Դարենկոյի ոչը, ով պատրաստ էր պատվիրատուի պահանջով ասել այնպիսի անհեթեթություններ, որը առնվազն ծիծաղ էր առաջացնում:

  9. Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում says:

    Ինքն իրեն վաղուց իր բոլոր արարքներով մինչև ողնուծուծը վարկաբեկել է, ուրիշ ոչ ոք չէր կարող դա այդքան կատարյալ անել; հուսամ դա գիտակցում եք: Այլ հարց է, թե դուք ինչու եք ձեզ վարկաբեկում` պաշտպանելով մի անձի, որն այդքան ծանրագույն հանցանքների ու արյան հետ է ասոցացվում:

  10. Օնիկ says:

    Սաբնվի-լավ,Սաբնվի անտաղանտ Հանրապետռւթյռւնռւմ շռւտռվ ՄԱՐԴ չի մնա,բացի հանրապետականներից:

  11. Պարզապես մարդ says:

    Պարոն Մենուա մեջբերում եմ ձեր իսկ ձեռքով գրված տեքստից:
    Բացի իրավական գնահատականից մնացած բոլոր գնահատականները շինծու են եւ քաղաքական կամ անձնական բնույթի տարեր են պարունակում»,- Aravot.am-ին ասաց Մ. Հարությունյանը:
    Հարց քեզ… Բա ոնց անել եթե են իսկական գնահատողները նույնպես շինծու են, որ օրենք չկա եդ նմանի մարդկանց համար: Ապշելու մարդես էսքան բացասական բաներեն ասում ու գրում ու դեռ ինչքանել դեռ չգիտենք ելի քո նմանները պաշտպանումեն եդ վիռուսին?
    Կարողա լավ չէս?

  12. Ման says:

    Անունը կա ամանում չկա:

    Էդ անունը քեզ չի համապատասխանում արի փոխի …

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930