Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. Իշխան Զաքարյանի առանձնատան պատմությունը, օֆշորային սկանդալը եւ այլն, զուտ բարձրաստիճան անձանց հետ կապված խնդիրներ չեն

Հունիս 26,2013 17:59

Օֆշորային սկանդալից եւ Վերահկիչ պալատի 2012 թվականի աղմուկ հանած հաշվետվություններից հետո, նախագահ Սերժ Սարգսյանն ի վերջո կյանքի կկոչի՞ նախընտրական ողջ շրջանում իր տված խոստումը՝ կատարել այնպիսի առանցքային փոփոխություններ, որոնք էականորեն դրական ազդեցություն կթողնեն հայաստանցիների կյանքում: Aravot.am-ի հարցին՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Նմանատիպ քայլերի հավանականություն ես չեմ տեսնում, որովհետեւ դրանք առաջին հերթին ենթադրում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այն, ինչի մասին այս օրերին խոսում են, դա ընդամենը փաստում է համակարգի հիվանդությունը եւ ոչ թե առանձին բարձրաստիճան անձանց հետ կապված խնդիր է»:

Պարոն Մարտիրոսյանը հիշեցնում է, որ երբ Իշխան Զաքարյանը հրապարակում էր հիշյալ զեկույցը, պատգամավորները նրան հարց ուղղեցին միլիոնավոր դոլարներ արժողությամբ իր դղյակի մասին, հետագայում լուրեր եղան ԱԺ նախագահի եղբորը եւ նրա տղային՝ սուբսիդավորված դիզվառելիքի տրամադրման մասին, վարչապետի հետ կապված օֆշորի խնդիրը: «Այս ամենը ցույց է տալիս, որ կառավարման համակարգն ամբողջովին ախտահարված է եւ բուժումը կարող է լինել համակարգային, ինչը նախեւառաջ նոր խորհրդարանական ընտրություններ է ենթադրում: Ապա՝ նոր Սահմանադրության ընդունում, որտեղ կառավարման համակարգը պետք է փոխվի, հակակշիռների համակարգի արդյունավետ ներդրում լինի, ընդդիմությանը վերահսկիչ լծակներ տրամադրելու խնդիրը կարգավորված լինի, արդարադատության համակարգն իրապես արդարացնելու խնդիր դրված լինի»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթե ընդամենը տեղափոխություններ լինեն, դրանք որեւէ հարց չեն կարող կարգավորել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը` PanArmenian Photo- ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930