Այսօր Բեյրութում դիմակավորված անձիք դանակներով հարձակվել են լիբանանցիներ, սիրիացիներ եւ պաղեստինցիներ տեղափոխող ավտոբուսի վրա, ինչի արդյունքում առնվազն 10 հոգի տուժել է, նրանց մեջ կային ազգությամբ հայեր: Հայտնում է «Դեյլի սթար» թերթը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրներին:
Ուղեւորները մասնակցում էին Ռամադանի սեզոնի համար նկարվող հեռուստածրագրի:
Դիմակավորները սկսել են հետապնդել ավտոբուսը Բուրջ Համուդ հայկական թաղամասից, հետո ստիպել են կայանել:
Կարդացեք նաև
Նրանցից մի քանիսը ներխուժել են ավտոբուս ու բռունցքներով, դանակներով սկսել ծեծել ուղեւորներին
Սիրիահայ Մարսիս Փարթամյանը, որը վիրավորվել է հարձակման ժամանակ, պատմել է, որ դիմակավորները հարձակվել են «Ալ հոլ բի Էիդակ» (Հաղթանակը քո ձեռքում է) ծրագրին մասնակցած հանդիսատեսներին տեղափոխող երկու ավտոբուսներից մեկի վրա:
Նա ասել է, որ հաղորդումը պատրաստում էին «Այ ֆիլմ» իրանական նոր հեռուստակայանի համար:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ