Լրահոս
Օրվա լրահոսը

«Միլանոյի գործով» նախնական նիստն ավարտվեց. հայցվորի բացակայությամբ

Հունիս 26,2013 17:46

«ԱՎՈ» ՍՊ ընկերությունը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Միլանո» «Օլիմպ» ՍՊ ընկերության դեմ՝ ավելացված արժեքի հարկի վերաբերյալ հարկային հաշիվ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Մինչ այս դատարան դիմելը, «ԱՎՈ»-ն դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, բայց քանի որ պարզվել էր, որ «Օլիմպը» գրանցված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում՝ ք.Երևան Աբովյան- 4 հասցեով, իսկ նրա գործունեության հասցեն Երևան, Հյուսիսային պողոտա -10-ն էր, գործն ընդդատյացության կարգով ուղարկվել էր Կենտրոնի դատարան:

Ավելացված արժեքի հարկը կազմել էր 35 միլիոն դրամ:

Այսօր Թբիլիսյան խճուղում գտնվող Կենտրոնի դատարան չէր ներկայացել հայցվոր կողմը:Եվ քանի որ դա երրորդ անգամ էր, ուստի դատավոր Ալեքսեյ Սուքոյանն առանց նրանց նախնական դատական նիստ անցկացրեց:

«Միլանո-Օլիմպի» ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանը միջնորդեց, որպեսզի դատարան ներկայանա փորձագետ Հրաչյա Հովհաննիսյանը: Դատարանը բավարարեց այդ միջնորդությունը :

Դատաքննությունը նշանակվեց հուլիսի 25-ին:

Ռ.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930