Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Մաքսային միություն մտնելուց Հայաստանի անկախության կորստի հոտ է առնում. «Եթե Հայաստանի Հանրապետությունը կորցնի իր անկախությունը, կարող է յուրաքանչյուր քաղաքացու մեկ այլ պետություն վճարի շատ շատ, քան գազի գինն է»։
Պատգամավորն առաջարկում է չխաբվել գազի գնի հնարավոր էժանացմամբ, վճարելու ենք ավելի թանկ։ Հայաստանը պետք է մերժի ռուսներին։ Նրանք արդեն Ադրբեջանին են զենք վաճառում, որի միակ թիրախը մենք ենք
«Ռուսաստանը երբեք հաշվի չի առնում Հայաստանի շահը»,-ասում է նա։
Խաչատուր Քոքոբելյանն ընտրում է Եվրոպան։ Գործընկեր Թեւան Պողոսյանը համոզված չէ, որ Ռուսաստանի համար տնտեսական առումով շահեկան է Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը, բայց չարժե, որ մենք հրաժարվենք։
Կարդացեք նաև
« Միայն եւ միայն հրաժարվելով միգուցե չնպաստենք մեր շահերի իրականացմանը»,- ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը։
Այնուամենայնիվ, նա չի ուզում, որ տարածաշրջանում Հայաստանը լինի Ռուսաստանի ֆորպոստը։ Ինքը մեծ հույսեր է կապում նոյեմբերին Վիլնյուսում Եվրամիության ասոցացման համաձայնագրի տակ իր ստորագրությունը դնելուն։ Նախատեսված է համաձայնագրի նախաստորագրումը։
« Ինչպես բարեկեցության, այնպես էլ քաղաքական ընտանիքին պատկանելու արժեհամակարգից, ես մեզ տեսնում եմ ավելի շատ Եվրոպայում»,-ասում է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ