Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես նյարդայնանում եմ, երբ…». Սկսում ենք մենք, ավարտում եք դուք

Հունիս 26,2013 17:36

 

Նյարդայնանալու պատճառները բազմաթիվ են՝ սկսած բուռն օրվա անհաջողություններից մինչև անգամ անգործություն ու ձանձրույթ: Ի՞նչն է ավելի շատ նյարդայնացնում երիտասարդներին, պարզել է «Առավոտ երիտասարդականը»: Սկսում ենք մենք, շարունակում եք դուք.

«Ես նյարդայնանում եմ, երբ մութն ընկնում է, և հասկանում եմ, թե որքան քիչ բան եմ հասցրել անել այսօր», – ասում է 17-ամյա Մարիան:

«Ես նյարդայնանում եմ, երբ գիրք կարդալիս հեռախոսս զանգում է, – ասում է 18-ամյա Յանան ու հավելում, – դրա համար սովորաբար անջատում եմ»:

«Ես նյարդայնանում եմ, երբ անմակարդակ բորենիները իրենց մարդ են կարգում», – ասում է 21-ամյա Արթուրը:

«Ես նյարդայնանում եմ, երբ երթուղային եմ նստում, – ասում է 20-ամյա Վարդուհին, – և դա լինում է ամեն օր»:

25-ամյա Գևորգը երկար չմտածեց նախքան պատասխանելը. «Ես նյարդայնանում եմ, երբ ստում են աչքերիս նայելով ու հատկապես այն դեպքում, երբ ճշմարտությունը գիտեմ», – ասաց նա:

18-ամյա Լանան վստահեցնում է, կարիք չկա իրեն կոնկրետ նյարդայնացնելու. «Ես միշտ նյարդային եմ», – ժպտում է նա:

«Ես նյարդայնանում եմ, երբ որոշ մարդիկ սկսում են մի բան պնդել՝ այն դեպքում երբ ակնհայտ սխալ են», – ասում է 23-ամյա Անահիտը:

Խնայեք ձեր նյարդերը.  Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930