Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Կաթողիկոսը պետք է զսպի այս սոված երկրում մի քանի կիլոգրամանոց ոսկյա խաչերով պտտվող հոգևորականներին»

Հունիս 26,2013 17:30

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի ու արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի անվան շուրջ պտտվող օֆշորային սկանդալը, ասաց. «Գործարար, խարդախ Աշոտ Սուքիասյանը իր պարզաբանումներով ավելի սրեց վիճակը, ավելի վատ դրության մեջ դրեց թե՛ վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե՛ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին: Եթե ինքը ելույթ չունենար և իր անտրամաբանական արտահայտությունները չաներ, որ ինքը գնացել է Կիպրոս, օֆշորային ընկերություն է բացել և դրա մեջ ներգրավել է և՛ վարչապետի, և՛ Նավասարդ Կճոյանի անունները` առանց նրանց տեղյակ պահելու, միգուցե այսպես չսրվեր: Սա անտրամաբանության գագաթնակետն է, դա նշանակում է, որ վաղը, մյուս օր ես, դուք, կարող ենք գնալ որևիցե կղզի, որտեղ կան օֆշորային գոտիներ, բացել որևիցե ընկերություն, ասենք՝ Բարաք Օբամայի, Վլադիմիր Պուտինի անունով, Նիկոլա Սարկոզիի անունով կամ գնանք Իրանի նախագահի անունով բացենք, մեր գործընկերներին թալանի ենթարկենք, հետո էլ ասենք, որ Պուտինն է արել, Օբաման է արել կամ Ահմադինեջադն է արել, դուք դա տրամաբանական համարո՞ւմ եք: Ավելի լավ կլիներ խարդախ Սուքիասյանը իր բերանը ընդհանրապես չբացեր»:

Քաղաքագետը, այս սկանդալի մեջ առանձնացնելով արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի անունը, ասաց. «Ինչ վերաբերում է մեր հոգևորականներին, ես, իհարկե, շատ փոքր մարդ եմ, որ խորհուրդ տամ կաթողիկոսին, բայց լավ կլինի, որ կաթողիկոսը իր ձեռքի տակ աշխատող կամ գործող այդ հոգևորականներին հորդորի ավելի զուսպ ապրել: Գիտեք ինչ, Հայ առաքելական եկեղեցին իր պատմության ընթացքում հայտնի է եղել իր զսպված կեցվածքով, նույնիսկ եկեղեցու հարդարանքն է շատ ասկետիկ և զսպված, և մեր հոգևորականների զսպված կեցվածքը հաշվի առնելով` լավ կլինի, որ այդ «Բենթլիները», ոսկեզօծ ատրճանակները, այդ ադամանդները, մի քանի կիլոգրամ կշռվող խաչերը, որ գցում են իրենց վրա և ման են գգալի այս սոված երկրում, ավելի զուսպ իրենց պահեն, և շատ զգույշ պահեն: Այ, կաթողիկոսը պետք է հետևի իր ենթակաների` ավելի զուսպ և բարոյական ապրելուն, որովհետև այդ շքեղությունը, այդ շվայտ և ցոփ ապրելը հոգևորականի, համարվում է անբարոյականություն այս աղքատ և ոչ բարվոք սոցիալ-տնտեսական վիճակ ունեցող երկրում»:

Մեր այն հարցին էլ, թե այսքան աղմուկից հետո ի՞նչ պիտի անի վարչապետը, հրաժարակա՞ն տա, թե՞ շարունակի գլուխը բարձր ման գալ հասարակության մեջ, քաղաքագետն ասաց. «Եթե վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված խայտառակությունների պատճառով վարչապետը հրաժարական չի տալիս, օֆշորային սկանդալի պատճառով չի տա ու չի տա»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հայ Քրիստոնյա says:

    «…Ավելի լավ կլիներ խարդախ Սուքիասյանը իր բերանը ընդհանրապես չբացեր», իսկ ես համոզված եմ, որ այդ միտքը հենց անողնաշար վարչապետիկի մտահղացումն է։

  2. Հայ Քրիստոնյա says:

    Իսկ ինչ վերաբերվում է կաթողիկոսին մի կճոյան էլ ինքն է, իսկական Ավազակապետ։

  3. Ընդհանրապես ում էն պետք այդ հոգևորականները Մարդ ինչքան տգետ ու հիմար պետք է լինի ,որպեսզի հավատա դրանց կամ դրանց դեմոգոգիային … Ժողովրդից գողացված փողերով ու իրենց կամ իրենց երեխաների անունով անորոշ ժարտարապետական կառույցներ են կառուցում ,վրան ջոէր ցանում հետո էլ տերտերին բերում օծում ու անվանում աստծու տաճար :Ես մի հին կիսավեր մատուռը չէի փոխի դրանց հետ ..կամ

  4. Վարդան says:

    Իսկ ինչ կարելի է սպասել -ի մտերիմներից:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930