Լրահոս
Օրվա լրահոսը

Սնոուդենը «հանրության ուշադրությունից հեռու» է մնում Մոսկվայի օդանավակայանում

Հունիս 26,2013 17:14

«Ամերիկայի Ձայն».  ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների նախկին աշխատողն արդեն չորս օր է անցկացրել «Շերեմետևո» օդանավակայանում

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների նախկին աշխատողն չորեաշբթի օրն արդեն չորս օր է անցկացրել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում՝ աշխատելով հեռու մնալ հանրության ուշադրությունից:

Այս ընթացքում ԱՄՆ-ի պաշտոնյաները շարունակում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Սնոուդենին իրենց փոխանցելու նպատակով:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Ֆինլանդիա կատարվող իր այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե որևէ մտադրություն չունի Սնոուդենին ԱՄՆ-ի իշխանություններին փոխանցելու, և որ Սնոուդենը կարող է հեռանալ Ռուսաստանից և պետք է դա անի հնարավորինս արագ:

Պուտինը հույս էր հայտնել, որ Սնոուդենի գործն ազդեցություն չի ունենալու Վաշինգտոնի հետ հարաբերությունների վրա, որը ցանկանում է, որ Ռուսաստանը նրան ուղարկի Միացյալ Նահանգներ, սակայն նշել է, որ Մոսկվան չի փոխանցի Սնոուդենին:

«Օտարերկրյա քաղաքացիներին մենք կարող ենք փոխանցել միայն այն երկրներին, որոնց հետ կնքված են հանցագործների փոխանցման մասին համաձայնագրեր», ասել էր Պուտինը՝ հավելելով, որ Սնոուդենը Ռուսաստանում որևէ հանցագործություն չի գործել:

«Պարոն Սնոուդենն ազատ մարդ է: Որքան ավելի արագ նա ընտրի իր վերջնակետը, այդքան ավելի լավ կլինի մեզ և նրա համար», – շեշտել էր Պուտինը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին իր հերթին ասել էր, որ ԱՄՆ-ի հետախուզական նախկին վերլուծաբան Էդվարդ Սնոուդենին օժանդակության տրամադրումը կարող է հետևանքների հանգեցնել:

Քերին ասել էր, թե «խորապես մտահոգիչ» կլինի, եթե Ռուսաստանի կամ Հոնկոնգի իշխանությունները, համապատասխան եղանակով տեղեկացված լինելուց հետո, կամայական եղանակով անտեսեն ԱՄՆ-ի կողմից Սնոուդենին կալանավորելու շուրջ գործադրվող ջանքերը:

«Առանց որևէ կասկածի, կլինեն որոշ հետևանքներ, ազդեցություն հարաբերությունների վրա: Նույնը վերաբերվում է նաև Ռուսաստանին», – նշել էր արտգործնախարար Քերին, որը կոչ էր արել Մոսկվային գործել օրենքների համապատասխան, քանի որ դա, ըստ արտգործնախարարի, բխում է բոլորի շահերից:

«Վերջին երկու տարվա ընթացքում մենք Ռուսաստանին այնտեղ որոնվող յոթ բանտարկյալ ենք փոխանցել: Կարծում եմ՝ օրենքի կիրարկման ոլորտում փոխադարձությունը մեծ կարևորություն ունի», – ասել էր ԱՄՆ-ի արտգործնախարարը:

Արմեն Հովհաննիսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930