Webtv ինտերնետային հեռուստատեսությունը երեք տարի է՝ համագործակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ: Aravot.am-ի հետ զրույցում Webtv-ի տնօրեն Արայիկ Մանուկյանը նշում է, որ համագործակցությունը չի սահմանափակվում միայն webԾիրան online կինոփառատոնով, webtv-ին «Ոսկե ծիրանից» առաջ փորձում է իրազեկման լայն դաշտ ապահովել այն մարդկանց համար, ովքեր սպասում են «Ոսկե ծիրանի» ֆիլմերին: «Ոսկե ծիրանի» ֆիլմերի քանակը տարեցտարի ավելանում է, ու այդ ֆիլմերից շատերի պարագայում հարկ է, որ պատրաստված հանդիսատես լինի: Դրա համար webtv-ով փորձում ենք ցուցադրել բոլոր արժեքավոր ֆիլմերի trailer-ները, որոնք կարող են ինչ-որ բան ասել ֆիլմի մասին»:
Նա ափսոսում է, որ trailer-ները հիմնականում անգլերեն են, չնայած webtv-ն փորձում է դրանց ռուսերեն տարբերակները եւս գտնել:
Արայիկ Մանուկյանը նաեւ հավելում է, որ անձամբ իր համար «Ոսկե ծիրանը» միայն փառատոն չէ, այն խորը մշակութաբանական եւ արժեհամակարգային երեւույթ է. « Կուզենայի, որ շատ ավելի մեծ հնարավորություններ տրվեին կինոփառատոնին պետության եւ իշխանությունների կողմից, որովհետեւ «Ոսկե ծիրանը» Հայաստանի համար շատ լուրջ այցեքարտ է, ու փառք Աստծո, որ հնարավոր է դառնում այդքան մարդկանց ու ֆիլմեր հրավիրել Հայաստան»:
Մանրամասները՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ